Ցանկանում ենք ընդլայնել Ադրբեջանի ներկայությունը եվրոպական էներգետիկ շուկայում. Ալիև

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ցանկանում ենք ընդլայնել Ադրբեջանի ներկայությունը եվրոպական էներգետիկ շուկայում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 12-րդ նախարարական նիստում և Կանաչ էներգիայի խորհրդատվական խորհրդի 4-րդ նախարարական նիստում ունեցած ելույթում։

«Մենք արդեն սկսել ենք գազ մատակարարել ևս երկու եվրոպական երկրների՝ Գերմանիային և Ավստրիային։ Հետևաբար, այսօր ԵՄ անդամ տասը պետություն գազ է ստանում Ադրբեջանից։ Առաջիկա տարիներին, հաշվի առնելով ադրբեջանական հանքավայրերում գազի նոր արդյունահանումը, մենք կարող ենք մեծացնել մատակարարումների ծավալները»,- ընդգծել է նա։

Նա անդրադարձել է նաև Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրում գազի արդյունահանման հեռանկարներին։

«Մենք ակնկալում էինք, որ արտադրությունը կսկսվեր անցյալ տարի, բայց դա տեղի չունեցավ։ Արտադրությունն անպայման կսկսվի այս տարի։ Երկու-երեք տարի անց մենք ակնկալում ենք Աբշերոնի հանքավայրի լիարժեք զարգացման մեկնարկը, որը կեռապատկի գազի արտադրությունն այս հանքավայրում։ Ավելին, մենք ակնկալում ենք, որ գազի արտադրությունը կսկսվի «Ումիդ» հանքավայրի զարգացման երկրորդ փուլի շրջանակում»,- նշել է Ադրբեջան նախագահը։

Ինչ վերաբերում է Շահ Դենիզ հանքավայրի զարգացմանը, Բաքուն ակնկալում է, որ արտադրությունը կսկսվի 2028 թվականին՝ որպես Շահ Դենիզի զարգացման նոր փուլի մաս: Այս ամենը, ըստ Ալիևի, թույլ կտա Ադրբեջանին առավելագույն արտադրությամբ ստանալ 10-15 միլիարդ խորանարդ մետր լրացուցիչ գազ:

Նա նաև նշել է, որ այն բանից հետո, երբ անցյալ ամիս Բաքվում ստորագրվել է Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության խարտիան, այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ արհեստական ​​բանականությունը, էներգետիկան, կապը և շատ ուրիշներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի