Իսրայելում թուրք լրագրողներ են ձերբակալվել հրթիռային հարվածները լուսաբանելիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Իսրայելի անվտանգության ուժերը ձերբակալել են CNN TURK-ի լրագրողական խմբին Թել Ավիվից ուղիղ եթերի ժամանակ, երբ խումբը լուսաբանում էր Իրանի կողմից հրթիռային հարվածից հետո քաղաքում ստեղծված լարվածությունը։

Լրագրող Էմրահ Չաքմակը և օպերատոր Հալիլ Քահրամանը ձերբակալվել են Իսրայելի Պաշտպանության նախարարության մոտից՝ Թել Ավիվի կենտրոնում գտնվող կարևորագույն կառավարական շենքից ռեպորտաժ վարելիս։ Ուղիղ կապը կտրուկ անջատվել է, երբ անվտանգության աշխատակիցները մոտեցել են խմբին և դադարեցրել հեռարձակումը։

Միջադեպը տեղի է ունեցել Իրանի կողմից Թել Ավիվի ուղղությամբ հրթիռային հարձակումից կարճ ժամանակ անց, ինչը սրել է տարածաշրջանային լարվածությունը: Իրավիճակի զարգացմանը զուգընթաց՝ CNN TURK-ի թիմն ուղիղ եթերում է եղել ՊՆ-ի մոտ գտնվող տարածքից՝ տեղում զարգացումների մասին հաղորդելու համար:

Մինչ թղթակիցը խոսել է Իսրայելում լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների, մասնավորապես, այն մարտահրավերների մասին, որոնց երբեմն բախվում են օտարերկրյա մամուլի ներկայացուցիչները՝ զգայուն վայրերից ռեպորտաժներ անելիս, կապն ընդհատվել է։

Լրագրողների ձերբակալության տևողության կամ հետագա ընթացակարգերի մասին լրացուցիչ մանրամասներ չեն տրամադրվել։

Թուրքիայի նախագահականի հաղորդակցության տնօրեն Բուրհանեթթին Դուրանը հայտարարել է, որ Անկարան դիվանագիտական ​​ջանքեր է գործադրել Իսրայելում CNN TURK-ի լրագրողի և օպերատորի ձերբակալությունից հետո՝ դա անվանելով «մամուլի վրա ևս մեկ հարձակում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի