Եվրոպայի խորհրդի հարթակի զեկույցի համաձայն՝ Հայաստանում 2 լրագրող է ձերբակալվել

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Եվրոպայի խորհրդի նորաստեղծ լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության հարթակի (Platform to promote the protection of journalism and safety of journalists) գործընկեր կազմակերպությունների տարեկան զեկույցի համաձայն՝ 2025 թվականին Եվրոպայում մամուլի ազատությունը շարունակել է գտնվել մշտական ​​ճնշման տակ՝ իրավական սպառնալիքների, ֆիզիկական հարձակումների և ահաբեկումների, լրատվամիջոցների զավթման փորձերի և միջազգային ճնշումների պատճառով։

«Շրջադարձային կետում. մամուլի ազատություն 2025» վերնագրով զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ մնում է լրագրողների համար ամենալուրջ սպառնալիքը. չորս լրատվամիջոցների աշխատակիցներ զոհվել են, մյուսները՝ վիրավորվել, իսկ շատերը շարունակում են մնալ կալանքի տակ օկուպացված տարածքներում կամ անհետ կորած են։

Ամբողջ Եվրոպայում լրագրողները հաճախակի ֆիզիկական հարձակումների են ենթարկվել ոստիկանության, քաղաքական գործիչների և ցուցարարների կողմից բողոքի ցույցերի ժամանակ։ Նման հարձակումներ գրանցվել են զեկույցում ընդգրկված երկրների մեկ քառորդում, ամենաբարձր ցուցանիշներն են՝ Վրաստանում, Սերբիայում և Թուրքիայում։

2025 թվականին հարթակի գործընկերները հրապարակել են լրատվամիջոցների ազատությանը սպառնացող լուրջ սպառնալիքների 344 ահազանգ, ինչը զգալի աճ է (+29%)՝ 2024 թվականի համեմատ, երբ գրանցվել էր 266 ահազանգ։ Ամենաշատ ահազանգերը ստացած երկրներն են Ռուսաստանը (50), Թուրքիան (49), Վրաստանը (35), Սերբիան (35) և Ուկրաինան (27), որոնք հիմնականում կապված են Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների հետ կամ վերագրվում են ռուսական ուժերին։

Զեկույցը զգուշացնում է ազատազրկման պատժի համակարգված օգտագործման դեմ՝ որպես լրատվամիջոցների վերահսկողության գործիք։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, Եվրոպայում կալանքի տակ է 148 լրագրող, այդ թվում՝ 36-ը Ադրբեջանում, 32-ը՝ Ռուսաստանում, 27-ը՝ Բելառուսում, 26-ը Ռուսաստանի կողմից պահվում են Ուկրաինայի օկուպացված տարածքներում, 24-ը՝ Թուրքիայում, 2-ը՝ Հայաստանում և 1-ը՝ Վրաստանում:

Հարթակի գործընկերները կոչ են անում Եվրոպական խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետություններին կիրառել մամուլի ազատության չափանիշները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի