Լավրովը չի բացառում, որ Իրանի դեմ պատերազմը կհանգեցնի Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածման

Լուրեր

27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
27.10.2026 | 20:00
Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը կողմ էին Մեղրիով ճանապարհի բացմանը․ ահաբեկչությամբ կանխվեց դա՝ ՌԴ-ին ձեռնտու չէր․ Լևոն Բարխուդարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի դեմ պատերազմը կարող է Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածման պատճառ դառնալ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Ինտերֆաքսը։

«Այս պատերազմը, որն այժմ սանձազերծվել է Իրանի դեմ, կարող է, նախևառաջ, խթանել միջուկային զենքի մշակման շարժում, և ոչ միայն Իրանում։ Նման շարժում կծագի Իրանի հարևան արաբական երկրներում։ Հետևաբար, միջուկային զենքի տարածումը կանխելու համար պատերազմ սկսելու հայտարարված ազնիվ նպատակը կարող է խթանել բոլորովին հակառակ միտումները։ Միջուկային զենքի տարածման՝ վերահսկողությունից դուրս գալու ռիսկը բացահայտ և բարձրաձայն քննարկվում է Եվրոպայում, բայց մտահոգիչ միտում կա նաև Հյուսիսարևելյան Ասիայում, որտեղ ԱՄՆ-ն, Հարավային Կորեայի հետ համատեղ, զորավարժություններ է անցկացնում և միջուկային բաղադրիչներ է ներմուծում ծրագրում։ Մենք կշարունակենք պաշտպանել միջուկային զենքի չտարածման սկզբունքները և կտրականապես դեմ կլինենք այն գործողություններին, որոնք կարող են խաթարել այդ սկզբունքները և հրահրել միջուկային սպառազինությունների մրցավազք»,- ասել է Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։

Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր կողմերից։

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է կտրականապես և վճռականորեն պաշտպանել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բոլոր կողմերից։ Եվ որպես բացարձակ առաջին քայլ՝ մենք պետք է անենք ամեն ինչ՝ կանխելու համար քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի հանգեցնող ցանկացած գործողություն՝ լինի դա Իրանում, թե Պարսից ծոցի որևէ այլ երկրում»,- հավելել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Լավրովի խոսքով՝ «բարեկամ արաբական պետություններում ևս տուժում է քաղաքացիական ենթակառուցվածքը»։

Խոսելով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների նպատակների մասին, Լավրովն ասել է,  որ «մենք դեռևս որևէ ապացույց չենք տեսնում, որ Իրանը մշակում էր միջուկային զենք, ինչը պատերազմի հիմնական, եթե ոչ միակ արդարացումն էր»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի