Զելենսկին օգնություն է առաջարկել իրանական ԱԹՍ-ների դեմ պայքարում՝ ՌԴ-ի հետ մեկամսյա հրադադարի դիմաց. Bloomberg

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Մերձավոր Արևելք ուղարկել իրանական անօդաչու թռչող սարքերի որսման իր լավագույն մասնագետներին, եթե տարածաշրջանի առաջնորդները համոզեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ համաձայնվել մեկամսյա հրադադարի Ուկրաինայի պատերազմում։ Այս մասին նա հայտարարել է Bloomberg-ի հետ հեռախոսազրույցում։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ չորս տարվա լայնածավալ ներխուժումը թույլ է տվել Կիևին ձեռք բերել անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ իրանական «Շահեդ»-ների դեմ պայքարի եզակի փորձ, որոնք ներկայում կիրառվում են ԱՄԷ-ի, Կատարի և Սաուդյան Արաբիայի դեմ, գրում է The Insider-ին:

«Ես կառաջարկեի հետևյալը. Մերձավոր Արևելքի առաջնորդները լավ հարաբերություններ ունեն ռուսների հետ։ Նրանք կարող են խնդրել ռուսներին մեկամսյա հրադադար հաստատել։ Հրադադարի հաստատումից հետո մենք անօդաչու թռչող սարքերի որսման մեր լավագույն օպերատորներին կուղարկենք Մերձավոր Արևելքի երկրներ»,- ասել է Զելենսկին։

Մերձավորարևելյան երկրների քաղաքները ենթարկվում են իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածներին՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպանության։

Մարտի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել Պարսից ծոցի տուժած երկրների ղեկավարների հետ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան նաև «մշտական ​​կապի մեջ է Իրանի ղեկավարության հետ»:

Ռուսաստանը նախկինում անտեսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ, չնայած Վաշինգտոնի ջանքերին՝ խաղաղության համաձայնագրի կնքման հասնելու համար, և պարզ չէ, թե ինչու է Պուտինը համաձայնվելու դրան հիմա, ընդգծում է Bloomberg-ը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի