Մելանյա Թրամփը նախագահել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, նախագահել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված զինված հակամարտությունների մեջ գտնվող երեխաներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում մարտի 2-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության ֆոնին։ ԱՄՆ առաջին տիկինը ներկայիս ժամանակներն անվանել է «դժվարին»։

«Միացյալ Նահանգները կանգնած է աշխարհի բոլոր երեխաների կողքին»,- ասել է Մելանյա Թրամփը՝ հստակեցնելով, որ խոսքն ընդհանուր իրավիճակի, այլ ոչ թե Մերձավոր Արևելքում հակամարտության մասին է, միաժամանակ, հավելել է․ «Հուսով եմ, որ շուտով խաղաղություն կնվիրվի ձեզ»։

Միջոցառումից կարճ ժամանակ առաջ ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը երեխաների պաշտպանության թեմայով, մինչ ամերիկյան զինվորականները հրթիռներով ռմբակոծում են իրանական քաղաքները, «խորապես ամոթալի է և արժանի է ամենաբարձր քննադատության»։

Մարտին Միացյալ Նահանգները ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը։ Այս մարմնի պատմության մեջ առաջին անգամ պետության ղեկավարի կինն է նախագահել նիստը։ Ավանդաբար, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերը նախագահում են երկրների ղեկավարները, վարչապետները, արտաքին գործերի նախարարները կամ մշտական ​​ներկայացուցիչները։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել փետրվարի 28-ին։ Այն շտապ գումարվել էր Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության սկսվելուց հետո։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածները՝ որպես միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության խախտում։ Միևնույն ժամանակ, նա դատապարտել է Իրանի պատասխան հարվածները՝ որպես Մերձավոր Արևելքի երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։

Իրանի պետական ​​լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փետրվարի 28-ին հրթիռ է արձակվել Իրանի Մինաբ քաղաքում (Հորմոզգան նահանգ) գտնվող Շաջարեհ Թայեբեհի աղջիկների դպրոցի շրջանում, որի հետևանքով զոհվել է առնվազն 165 մարդ, իսկ մոտ 100-ը՝ վիրավորվել։ Մինաբի շրջանային դատախազը նշել է, որ զոհերի մեծ մասը դպրոցի աշակերտուհիներ են եղել։

Մեկնաբանելով այս հաղորդագրությունները՝ Իսրայելի բանակի խոսնակ Նադավ Շոշանին հայտարարել է, թե իսրայելական զինվորականները «տեղյակ չեն տարածքում Իսրայելի կամ Ամերիկայի որևէ հարվածի մասին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի