Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հաջորդ հանդիպումը կարող է կայանալ մարտի սկզբին Աբու Դաբիում

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի սկզբին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում՝ Ժնևում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների միջև խորհրդակցություններից հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ես այսօր արդեն մի քանի անգամ խոսել եմ Ռուստեմ Ումերովի, Դավիդ Արախամիայի և ԱՄՆ նախագահի դեսպաններ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ նրանց այսօրվա հանդիպումներից հետո։ Հաջորդ եռակողմ ձևաչափի համար արդեն իսկ ավելի մեծ պատրաստակամություն կա։ Ամենայն հավանականությամբ, հաջորդ հանդիպումը կկայանա Արաբական Միացյալ Էմիրություններում, մասնավորապես՝ Աբու Դաբիում», – ասել է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է «ամփոփել իրական անվտանգության երաշխիքների առումով ձեռք բերված ամեն ինչ և նախապատրաստել ղեկավարների մակարդակով հանդիպում»։

«Պատերազմը պետք է ավարտել, սա մեր դիրքորոշումն է, սա Ուկրաինայի դիրքորոշումն է, սա մեր բոլոր գործընկերների դիրքորոշումն է։ Սակայն, ցավոք, բոլորը հիմա տեսնում են, որ Ռուսաստանը պատրաստ չէ խաղաղության, և դեռևս չկան նշաններ, որ Պուտինը կանգնեցնում է իր ռազմական մեքենան։ Ընդհակառակը, նա պատրաստվում է շարունակել կռվելը, և աշխարհը պետք է պատրաստ լինի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ դա փոխելու համար», – հավելել է Զելենսկին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցում հայտարարել է, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ` մեկ անսվա ընթացքում, դադարեցնել պատերազմը Ուկրաինայում։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի