Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեի շրջանին ու Դնեպրոպետրովսկին

Լուրեր

29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուսական զորքերը երեկ ժամը 22:00-ի սահմաններում ավիահարված են հասցրել Զապորոժիեի շրջանի գյուղերից մեկին, որի հետևանքով կան զոհեր, չորեքշաբթի առավոտյան հայտարարել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Փրկարարների տվյալներով՝ հարվածի հետևանքով գյուղում ավերվել է բնակելի տուն, իսկ փլատակներից դուրս է բերվել երեք դի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մեկ այլ հասցեում վնասվել է երկհարկանի բնակելի տուն։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել մեկ մարդու դի։ Վիրավորվել է մեկ երեխա», – ասվում է հայտարարության մեջ։

Ռուս զինվորականները չեն մեկնաբանել հարձակումը։

Բացի այդ՝ ռուսական  ուժերը կառավարվող ռումբերով հարվածել են Դնեպրոպետրովսկի մարզի Սինելնիկի շրջանի առաջնագծի Մալոմիխայլովկա գյուղին, ասվում է մարզային ռադայի նախագահ Նիկոլայ Լուկաշուկի հայտարարության մեջ։

Նա նշում է, որ երեկ Մալոմիխայլովսկայա համայնքին կառավարվող ավիառումբերի հարվածի հետևանքով բնակելի շենքի մուտքը մասամբ ավերվել է։ Որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են։

Նրա խոսքով՝ փետրվարի 24-ին Պոկրովսկ համայնքի վրա ուղղորդված ռումբի հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ՝ 71-ամյա տղամարդ և 89-ամյա կին,  վիրավորվել է ևս  5 մարդ։ Ռուսաստանը պնդում է, որ դեկտեմբերին գրավել է Պոկրովսկը, մինչդեռ Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են, որ քաղաքի համար մարտերը շարունակվում են։

«Ես դիմում եմ բոլոր այն բնակիչներին, ովքեր հրաժարվել են պարտադիր տարհանումից։ Սպառնալիքը շատ լուրջ է։ Ոչ մի ունեցվածք կյանքի չափ չարժե», – հայտարարել է Լուկաշուկը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը լույս փետրվարի 25-ի գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 115 անօդաչու թռչող սարք, խոցվել է դրանցից 95-ը։ Գրանցվել է 18 սարքի հարված 11 վայրերում ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի