Իրանը վճռական է ավարտին հասցնել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. Փեզեշքիան

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ  Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ ընդլայնելու և խորացնելու հարևան երկրների, մասնավորապես՝ Հայաստանի հետ համապարփակ հարաբերությունները, գրում է իրանական  Mehr-ը։

Իրանի նախագահը, ընդգծելով, որ հարևանների հետ հարաբերությունների զարգացման քաղաքականությունը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնարար առաջնահերթություններից մեկն է, նշել է. «Համալիր հարաբերությունների ամրապնդման մոտեցումը աջակցություն և հավանություն է ստանում համակարգի ամենաբարձր մակարդակների կողմից, և Թեհրանը վճռական է խթանել երկկողմ համագործակցությունը երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»։

Անդրադառնալով երկու երկրների միջև «տնտեսական, գործարար և տրանսպորտային համագործակցության բարենպաստ միտումին»՝ Փեզեշքիանը այս համագործակցությունը գնահատել է որպես փոխադարձ հնարավորությունները օգտագործելու ընդհանուր ցանկության նշան և բարձր գնահատել Հայաստանի կառավարության աջակցությունը երկրում իրանական ընկերությունների գործունեությանը։

Հայտարարելով Թեհրանի և Երևանի միջև «Համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը» ավարտին հասցնելու Իրանի  պատրաստակամության մասին՝ նա  նշել է. «Այնքանով, որքանով մենք կարող ենք բարելավել մեր հարաբերությունների մակարդակը տարբեր քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում, երկու երկրների և երկու ժողովուրդների շահերը ավելի կապահովվեն»։

Ընդգծելով Իրանի սկզբունքային մոտեցումը տարածաշրջանային զարգացումներին՝  նա նշել է. «Մեր հիմնական քաղաքականությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության և անվտանգության աջակցությունն է, և մենք ոչ մի կերպ չենք ձգտում անկայունության կամ լարվածության, քանի որ ցանկացած անկայունություն կվնասի տարածաշրջանի բոլոր երկրներին»։

Իրանի ախագահը նաև իր գոհունակությունն է  հայտնել Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև կնքված խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ այս գործընթացը որակելով որպես դրական քայլ՝ ուղղված անվտանգության ամրապնդմանը և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։

Ընդգծելով, որ կա համագործակցության ընդլայնման հնարավորություն բոլոր ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ նա հավելել է. «Մենք պետք է շարժվենք կառուցողական փոխգործակցության ճանապարհով՝ կառուցելու մի աշխարհ, որտեղ ազգերը կապրեն կողք կողքի՝ խաղաղության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համակեցության մեջ»։

Խոսելով Հայաստան կատարած իր վերջին այցի մասին՝ Իրանի նախագահը այն բնութագրել է որպես կառուցողական և արդյունավետ՝ նշելով. «Այս այցի ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները լրջորեն իրականացվում են համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից, և մենք հույս ունենք, որ դրանց լիարժեք իրականացումը կհանգեցնի երկկողմ և տարածաշրջանային մասշտաբով համատեղ համագործակցության մակարդակի բարձրացմանը»։

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գոհունակություն է հայտնել հանդիպման կապակցությամբ և փոխանցել ՀՀ վարչապետի ողջույնները՝ երկու երկրների միջև հարաբերությունները որակելով «ամուր, կայուն և ընդլայնվող»։

Վերջին տարիներին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ձեռքբերումներին անդրադառնալով՝ ՀՀ պաշտպանության նախարարը այդ փոխգործակցությունը գնահատել  որպես արդյունավետ և հավելել. «Տնտեսական և տրանսպորտային ոլորտներում երկկողմ համագործակցությունը նույնպես շարունակվում է դրական միտումով, ինչը նպաստում է հարաբերությունների հետագա ամրապնդմանը, համագործակցություն, որը կարևոր է նաև Հայաստանի համար քաղաքական և անվտանգության տեսանկյունից»։

Սուրեն Պապիկյանը Իրանի նախագահի այցը Երևան և հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու համաձայնագիրը գնահատել է որպես շատ կարևոր, Իրանն անվանելով իր երկրի կարևոր և ազդեցիկ հարևան և հույս հայտնել, որ Իրանի առջև ծառացած խնդիրներն ու զարգացումները կլուծվեն դիվանագիտական ​​ուղիներով և երկխոսության հիման վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի