Հայաստանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով ներդրումային համաժողով

Լուրեր

15.06.2026 | 15:37
ՀՀ-ն և ԵՄ-ն կշարունակեն աշխատանքը տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ
15.06.2026 | 15:32
Փաշինյանն Աննա Հակոբյանին գործուղում է Նյու Յորք
15.06.2026 | 15:26
Դեղնավուն ջուրը ողողել է Կապանի փողոցները․ ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 15:15
Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից
15.06.2026 | 15:10
Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի // Ընտրակաշառքի համար պատիժները կխստացվեն․ ԼՈՒՐԵՐ
15.06.2026 | 15:00
Հայ շախմատիստները մեկնել են աշխարհի պատանեկան առաջնությանը
15.06.2026 | 14:47
Իրանի ԱԳ նախարար Արաղչին հայտարարել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի Լիբանանի վրա բոլոր հարձակումները
15.06.2026 | 14:43
Դավիթ Սանասարյանի արդարացման վճռի դեմ Դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը. ՈՒՂԻՂ
15.06.2026 | 14:39
«Ռեալը» ևս մեկ տրանսֆեր է համաձայնեցրել
15.06.2026 | 14:28
Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի
15.06.2026 | 14:23
Տուլայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել․ ավելի քան 120 ԱԹՍ է գրոհել ՌԴ 12 շրջանները
15.06.2026 | 14:16
«Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին միջանցքի գլխավոր հատվածներից մեկը»․ Ալիև
15.06.2026 | 14:14
Հարցրեք ԱԱԾ-ին. ՔՊ-ականը` օդանավակայանից Քոչարյանի կադրերի արտահոսքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 14:07
«Եթե հանկարծ արտահանձնվի, նրա կյանքին վտանգ կսպառնա». ՀՀ-ում բելառուս իրավապաշտպան է ձերբակալվել
15.06.2026 | 13:58
Իսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չեն բերվի հարավային Լիբանանից ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակում
Բոլորը

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և Բրիտանական «Ինվեսթ Ին Նեթվորք» ընկերությունը (Invest In Network)  ս․թ․ նոյեմբերի 14-16-ը կանցկացնեն «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային միջոցառումների շարք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աջակցությամբ և ՀՀ կառավարության հովանու ներքո: Հիմնադրամի կողմից կազմակերպվող` պարբերական դարձած միջոցառումները միտված են ներկայացնելու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, ներդրումային հնարավորությունները, տեխնոլոգիական և ինժեներական լուծումները, հեռանկարային ծրագրերը:

Համաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել 15-ից ավելի երկրների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են Հայաստանում արևային կայաններ կառուցելու հնարավորությամբ։ Ներդրողները ներկայացնում են տարբեր երկրներ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Չինաստան, Լիբանան, ԱՄԷ, Ռուսաստան, Ղազախստան:

Համաժողովին կներկայացվի երկրաջերմային, հողմային և հիդրոէլեկտրակայանների կառուցման ներդրումային ծրագրեր, արևային ՖՎ ներդրումային հինգ ծրագիր, մասնավորապես Արագածոտնի մարզում գտնվող Թալին-2  տեղանքում արևային կայանի կառուցման հնարավորությունը, ինչպես նաև այդ նպատակով անցկացվելիք մրցույթի մանրամասները:

Նախատեսվում է ներկայացնել Հայաստանի էներգետիկ բնագավառի զարգացման տեսլականը և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար ստեղծված նպաստավոր միջավայրը՝ տեղական ներդրողների և բանկերի փորձով, օտարերկրյա ներդրումների ներգրավման խթանները:

Համաժողովի երկրորդ օրը կներկայացվեն Հայաստանում էներգետիկայի բնագավառի զարգացման հեռանկարները, ֆինանսական հնարավորությունները, արևային էներգիայի ներուժը:

Միջոցառման երրորդ օրը նախատեսված է այցելություն «Թալին-1» գործող արևային կայան և «Թալին-2» տարածք, ինչպես նաև «SolarOn» արևային վահանակներ արտադրող գործարան, տեղում ծանոթանալ տեղական արտադրանքին:

Համաժողովին ներկա կգտնվեն մոտ 300 մասնակիցներ, այդ թվում՝ դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա ներդրողներ, փորձագետներ, մասնավոր և հանրային հատվածի, պետական կառույցների ներկայացուցիչներ: