ԵՄ-ն ՀՀ-ում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» կտեղակայի` ընտրություններում ՌԴ ապատեղեկատվության դեմ պայքարելու․ «Ազատություն»

Լուրեր

27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
Բոլորը

Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հակազդելու Ռուսաստանի միջամտությանը հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններին՝ նախ տեղակայելով «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարելու համար, ապա, հնարավոր է,  մշտական ​​քաղաքացիական առաքելության տեղակայում։

«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ եղած նամակի համաձայն՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին Բրյուսելից խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան։

ԵՄ-ն նմանատիպ խումբ է ուղարկել Մոլդովա անցյալ տարի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որը բաղկացած էր մոտ 20 մարդուց, որոնք Մոլդովայի իշխանությունների հետ համատեղ աշխատել էին ժամանակին հայտնաբերելու և հակազդելու Ռուսաստանից սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությանը։

Ե՛վ Բրյուսելը, և՛ Քիշնևը նախագիծը հաջողված են  համարում, և Եվրամիությունն այժմ ցանկանում է կրկնել նույն ջանքերը նաև Հայաստանում, քանի որ երկիրը կանգնած է կարևորագույն ընտրությունների առջև, որոնց վրա, ինչպես սպասվում է, Ռուսաստանը կփորձի ազդել։

Բրյուսելում քննարկումներից ստացված դիվանագիտական ​​​​նոտաների համաձայն` ԵՄ-ն ցանկանում է «արտահայտել աջակցություն Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության և տեղեկատվական ամբողջականության ամրապնդմանը, ինչպես 2026 թվականի հունիսի ընտրություններից առաջ, այնպես էլ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի ընթացքում»։

Նշվում է, որ «Հայաստանին առաջարկվող աջակցությունը պետք է հստակ ուղղված լինի Ռուսաստանի անկայունացնող գործունեության նվազեցմանը և մեղմացմանը»։

Կա նաև խնդրանք ԵՄ դիվանագիտական ​​կորպուսին՝ EEAS-ին, «շարունակել իր կապը Ադրբեջանի հետ՝ բացատրելու ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության նպատակը և ընթացիկ խաղաղության գործընթացին բացասական ազդեցությունից խուսափելու անհրաժեշտությունը»։

Բաքուն նախկինում մտահոգություններ էր հայտնել ինչպես վերջին տարիներին ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ոչ մահացու ռազմական օգնության, այնպես էլ՝ Հայաստանում ԵՄ ներկայիս առաքելության՝ EUMA-ի վերաբերյալ։

Նոր առաքելությունն ավելի շատ կկենտրոնանա հիբրիդային սպառնալիքների վրա, իսկ դիվանագիտական ​​​​նոտայում դրա դերը նկարագրվում է որպես «ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանություն, որին հնարավոր է՝ անմիջապես հաջորդի սահմանադրական հանրաքվեն»։

ԵՄ մի շարք դիվանագետների խոսքով՝ գաղափարն այն է, որ առաքելությունը ստեղծվի և գործի մինչև մայիսի 4-ին Երևանում կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը։ Սա նշանակում է, որ մարտ ամսվա ընթացքում պետք է որոշում կայացվի։

Նշվում է, որ Երևանը նման առաքելության համար դիմել է արդեն 2025 թվականի դեկտեմբերին, սակայն դրա մեկնարկը լիովին պարզ չէ։

ԵՄ անդամ պետություններին անհրաժեշտ է երկու որոշում՝ մեկը՝ այն տեխնիկապես հաստատելու և մյուսը՝ իրականում մեկնարկելու համար։ Եվ չնայած ոչ ոք դեռևս որևէ մտահոգություն չի հայտնել, դիվանագետները,նշում են, որ Հայաստանը չունի նույն եվրոպական և միջազգային աջակցությունը, ինչ Մոլդովան, որը պաշտոնական թեկնածու երկիր է, որը ձգտում է միանալ դաշինքին արդեն այս տասնամյակում։

Հունգարիան նախկինում արգելափակել է ԵՄ-ի կողմից Երևանին աջակցելու վերաբերյալ որոշումները՝ հաճախ պնդելով, որ Ադրբեջանին պետք է տրվի այն ամենը, ինչ Հայաստանին տրամադրվում է։

ԵՄ կուլիսներում նաև հույս կա, որ Ադրբեջանը կարող է ավելի դրականորեն տրամադրված լինել Հայաստանում նոր առաքելության նկատմամբ, քանի որ դա կապված կլինի ԱՄՆ-ի գլխավորած խաղաղության գործընթացին աջակցելու և առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ, և հնարավոր է՝ նույնիսկ ապահովի Հայաստանի և Թուրքիայի միջև ավելի լավ հարաբերություններ ապագայում։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի