Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում

Լուրեր

25.11.2026 | 11:06
Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքիով են մեկնարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:59
Հայաստանի 5 շրջանում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով մեքենաների համար
25.11.2026 | 10:46
Ռոնալդուն խփել է կարիերայի 987-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:42
Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղության հասնել մինչև հունվար. Թրամփը պատասխանել է՝ «ժամկետներ չունի»
25.11.2026 | 10:34
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր․ հանձնարարականներ են տրվել
25.11.2026 | 10:25
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,3 միլիոն եվրոյով
25.11.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 25-ի դրությամբ
25.11.2026 | 10:03
Վլադիմիր Վարդանյանը ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով կմեկնի Ստրասբուրգ․ օրակարգում դատական իշխանության տարանջատումն ու իրավունքի գերակայությունն են
25.11.2026 | 09:50
Նավթի գներն աճել են
25.11.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է
24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
Բոլորը

Չեխիան Ադրբեջանին առաջարկում է նոր L-39NG ռազմաուսումնական ինքնաթիռ։ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն այս մասին հայտարարել է Գաբալայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարության ժամանակ։

«Aero Vodochody-ն փաստացի L-39 հնացած ինքնաթիռների սպասարկման և վերանորոգման ընկերությունն է: Մենք ձեզ ենք ներկայացնում նոր L-39NG ինքնաթիռը և ուրախ կլինենք, եթե դուք գնահատեք այն: Colt-ն իսկապես կարևոր միջազգային ընկերություն է, որը մատակարարում է գերազանց արտադրանք ամբողջ աշխարհին: Մենք ուրախ ենք, որ ձեր ոստիկանությունը և մյուս ուժերն արդեն ծանոթ են այս արտադրանքին»,- ասել է նա:

Բաբիշը հավելել է, որ իր այցի շրջանակում Ադրբեջան են ժամանել չեխական 50 ընկերությունների ներկայացուցիչներ։

«Մենք շատ հետաքրքրված ենք Բաքվի մետրոյի հետ համաձայնագրի կնքմամբ։ Škoda Transportation-ը մեր երկրի, հավանաբար, ամենամեծ տնտեսական խմբի՝ PPF Group-ի մաս է կազմում։ Այս խումբը, այլ ընկերությունների հետ միասին, պատրաստ է համատեղ ձեռնարկություն հիմնել, արտադրություն սկսել Ադրբեջանում, ներդրումներ կատարել գիտական ​​հետազոտություններում, համագործակցել ձեր համալսարանների և ձեր ժողովրդի հետ»,- ընդգծել է չեխ գործիչը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի