Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
Հասարակություն
22.02.2026 | 15:30Փետրվարի 22-ին, ժամը 11:34-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև կողաշրջվել․ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք:
Երեք քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները: