Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում

Լուրեր

28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
Բոլորը

Մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։

«ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ մայրաքաղաքի շուրջ չորս տասնյակ հասցեներում իրականացնում են խուզարկություններ»,– տեղեկացրեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

ՔԿ-ից էլ հայտնեցին, որ փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվում են քննչական գործողություններ:

Առավոտյան հայտնել էինք, որ խուզարկություններ են իրականացվել նաև Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ժամը 16։00-ի սահմաններում կրակոցներ էին հնչել Երևանի Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցում։ Միջադեպի հետևանքով յոթ վիրավոր հոսպիտալացվել էր, նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։ Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, սպանության, խուլիգանության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով: Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

Կրակոցների դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության, խուլիգանության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով: Նրա մասով ձերբակալման որոշում է կայացվել։