Չեչեն աղջկա սպանությունից 4 ամիս անց նրան դեռ չեն հուղարկավորել․ դին հողին կհանձնեն ՀՀ-ում

Լուրեր

02.07.2026 | 15:10
ԵՄ-ն Հայաստանին ևս 18 մլն եվրո կտրամադրի // Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 15:01
Վրաստանում Կուլևիի վերամշակման գործարանն ամբողջությամբ կհրաժարվի ռուսական նավթից
02.07.2026 | 14:58
ԵՄ-ի հետ քննարկվել է Հայաստանում էներգիայի կուտակման կայանների կառուցմանն աջակցելու հնարավորությունը
02.07.2026 | 14:43
Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին Խամենեիի հուղարկավորության արարողությունից առաջ հարձակումների դեմ
02.07.2026 | 14:34
770 դրամ ելակի, 275 դրամ լոլիկի և 400 դրամ չերի լոլիկի յուրաքանչյուր կգ-ի արտահանման համար
02.07.2026 | 14:22
ԵՄ-ում մտադիր են սահմանափակել երեխաների մուտքը սոցցանցեր
02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չորս ամիս առաջ Երևանում սպանված Չեչնիայի քաղաքացի 23-ամյա Այշատ Բայմուրադովային դեռ չեն հուղարկավորել։ Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ Բայմուրադովայի հուղարկավորությունն իրականացվելու է ՀՀ-ում  պետության միջոցների հաշվին՝ օրենքով սահմանված կարգով։ Թե որ օրը և որտեղ, այս պահին հայտնի չէ։

Հիշեցնենք՝ Երևանի Դեմիրճյան փողոցում 2025 թվականի հոկտեմբերի 20-ին հայտնաբերվել էր երիտասարդ կնոջ դի։ Ըստ իրավապահ մարմինների՝ մահացածը 23-ամյա չեչեն Այշատ Բայմուրադովան է, ով մինչ այդ 3 օր է՝ անհետացած էր։ Ըստ ՆԳՆ-ի՝ նա բնակարանից դուրս է եկել հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22-ի սահմաններում և չի վերադարձել, սակայն ոստիկանությունն ահազանգ ստացել էր հոկտեմբերի 17-ին. «Ըստ նախնական տվյալների՝ նա նույն օրը գնացել է Դեմիրճյան փողոցի բնակարաններից մեկը, և, կրկին, ըստ նախնական տվյալների, նա մահացել է հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ այսինքն ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում ստանալուց առաջ»։

Factor TV-ի տեղեկություններով՝ Բայմուրադովային խեղդամահ են արել, ապա արագ լքել երկիրը։ Շաբաթներ շարունակ ռուս իրավապաշտպանները և Բայմուրադովայի ընկերները բարձրաձայնում էին, որ նա ընտանեկան բռնության պատճառով էր Չեչնիայից փախել ու ապաստանել Երևանում։ Նրա ընկերների փոխանցմամբ՝ Այշատ Բայմուրադովան 2024-ին փախել էր տնից, որտեղ տևական ժամանակ աղջիկը ենթարկվել էր բռնության ինչպես ամուսնու, իսկ մինչ այդ՝ հոր կողմից։ Ռուս իրավապաշտպանների ջանքերով աղջկան ուղարկել էին Հայաստան, որտեղից նա հույս ուներ տեղափոխվել Եվրոպա։ Սակայն, ինչպես գրում է ռուսական մամուլը, Այշատի պատմությունը «բավականին համոզիչ չէր» եվրոպական երկրների համար՝ նրան պաշտպանություն տրամադրելու համար․

«Հոկտեմբերի 15-ին Այշատը գնացել էր ինստագրամյան իր նոր ծանոթուհու՝ ոմն Կարինա Իմինովայի հետ հանդիպելու, որը, հետո պարզվել էր, ծնունդով Հյուսիսային Կովկասից չէր, այլ մի քանի անգամ Չեչնիա էր այցելել, իսկ այդ Կարինայի հետևորդների թվում էին Կադիրովի մերձավոր շրջապատի մարդիկ։ Կարինայի հետ հանդիպման գնալուց հետո է Այշատն անհետացել է, իսկ օրեր անց հայտնաբերվել՝ մահացած»,- գրել էր «Новой газеты Европа»-ն։

Ավելի ուշ արդեն մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Իմինովայի դեմքը արձանագրվել է այն տան տեսախցիկների տեսագրություններում, որտեղ սպանվել է Բայմուրադովան: Իրավապաշտպանների և լրագրողների տվյալներով՝ այդ պահին նրան ուղեկցել է չեչեն Սաիդ-Խամզատ Բայսարովը․ նա Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ընկերն է։

Սպանության դեպքով ՀՀ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել․ Բայմուրադովայի սպանության մեջ կասկածվող երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

 

 

Ռոզա Վարդանյան