ԱՄՆ-ը սկսել է Սիրիայից դուրս բերել իր վերջին զորքերը. WSJ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Wall Street Journal-ը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների, հաղորդում է, որ ԱՄՆ-ը երկու ամսվա ընթացքում դուրս կբերի իր բոլոր զինծառայողներին Սիրիայից։ Այժմ այնտեղ տեղակայված է շուրջ 1000 ամերիկացի զինվորական, փոխանցում է The Insider-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ զորքերը դուրս են բերվել Սիրիայի հարավում գտնվող Ալ-Թանֆ բազայից, որը գտնվում է Իրաքի և Հորդանանի սահմանների մոտ։ Այն հանձնվել է սիրիական հրամանատարությանը:

2014 թվականից ի վեր բազան «Իսլամական պետության» դեմ կոալիցիայի գործողությունների կենտրոնն էր: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ զորքերի «կազմակերպված դուրսբերումը» «կանխամտածված և պայմանների վրա հիմնված անցումային շրջանի մի մասն էր»:

Բաշար ալ-Ասադի տապալումից և Սիրիայում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ու դրա առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի իշխանության գալուց հետո, Միացյալ Նահանգները դադարեցրեց քրդա-արաբական դաշինքին՝ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերին» աջակցելը՝ ստիպելով քրդերին դուրս գալ իրենց գրաված տարածքներից, իսկ բանտերը, որտեղ պահվում էին ԻԼԻՊ-ի նախկին մարտիկները, թողնելով անպաշտպան։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը մեծացնում է իր ռազմածովային ներկայությունը Մերձավոր Արևելքում: Վաշինգտոնը տարածաշրջան է ուղարկել երկու նավատորմ՝ USS Abraham Lincoln և USS Gerald R. Ford ավիակիրների գլխավորությամբ: Reuters-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են Իրանի դեմ շարունակական ռազմական գործողության, եթե նախագահ Դոնալդ Թրամփը հարձակման հրաման տա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի