Ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայր Էնդրյուն. BBC

Լուրեր

26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.04.2026 | 12:24
Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում․ Նիկոլ Փաշինյան
26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
26.04.2026 | 11:01
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News
26.04.2026 | 10:44
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
26.04.2026 | 10:17
Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբայրը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, որին զրկել էին բոլոր տիտղոսներից ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի պատճառով, ձերբակալվել է։ Ոստիկանությունը նրան ձերբակալել է պաշտոններ զբաղեցնելիս լիազորությունները չարաշահելու կասկածանքով, հաղորդում է BBC-ն։

Հինգշաբթի առավոտյան հրապարակված լուսանկարներում երևում են մեքենաներ, որոնք ժամանել են Նորֆոլքի թագավորական Սանդրինգհեմի կալվածք՝ Հյուսիսային ծովի ափին, որտեղ այժմ բնակվում է Մաունթբեթեն-Վինձորը։ Բրիտանական ոստիկանությունը հայտարարություն է տարածել ձերբակալության մասին, սակայն չի նշել կասկածյալի անունը։

«Մեր հետաքննության շրջանակում մենք այսօր ձերբակալել ենք Նորֆոլքից շուրջ 60 տարեկան մի տղամարդու՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով, խուզարկություններ ենք անցկացնում Բերքշիրի և Նորֆոլքի հասցեներում»,- հայտնել է ոստիկանությունը։

Նշվում է, որ տղամարդն այժմ կալանքի տակ է։

Այս շաբաթ բրիտանական ոստիկանությունը հայտարարել էր, որ հետաքննում է նախկին արքայազնի կողմից Էփշտեյնին գաղտնի նյութեր տրամադրելու մասին բողոքը։ ԱՄՆ-ում հրապարակված Էփշտեյնի գործի վերաբերյալ փաստաթղթերի մեծ հավաքածուն ցույց է տվել, որ Էնդրյուն Էփշտեյնին տրամադրել է Սինգապուր, Հոնկոնգ և Վիետնամ կատարած իր ուղևորությունների մասին զեկույցներ, ինչպես նաև ներդրումային հնարավորությունների վերաբերյալ գաղտնի մանրամասներ։ Դրանից հետո, հակամիապետական Republic կազմակերպությունը դիմել էր Թեմզայի հովտի ոստիկանությանը՝ հետաքննել պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պետական ​​գաղտնիքների բացահայտման մեղադրանքները։

Էնդրյուն բազմիցս հերքել է իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ անօրինական բան չի արել։

Հոկտեմբերին թագավորն իր եղբորը զրկել էր արքայազնի և մյուս բոլոր տիտղոսներից, իսկ դրանից կարճ ժամանակ առաջ Էնդրյուն կամավոր հրաժարվել էր Յորքի դքսի տիտղոսից։

Բրիտանական հանրությունը պահանջում է, որ Էնդրյուն ցուցմունք տա ԱՄՆ-ում դատապարտված մանկապիղծ Էփշտեյնի հետ իր հարաբերությունների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի