Եթե թոշակառուները մինչև մարտի 5-ը քարտեր ձեռք չբերեն, մենք կանենք դա, քարտերը տներ կառաքենք.Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Մինչև մարտի 5-ը խնդրում ենք մեր բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին ընտրել բանկը և ինքնուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի անկանխիկ եղանակով»,- Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Եթե դա մինչև մարտի 5-ը տեղի չունենա, դա կանենք ավտոմատ եղանակով»,- ասաց նա։

Ըստ Թորոսյանի՝ 21 539 քաղաքացի դեռևս մնացել է կանխիկի ռեժիմում։  Նրա խոսքով՝ ավտոմատ ընտրությունից հետո կապահովեն քարտերի առաքումը, և եթե բանկը ավտոմատ ընտրված լինի, մինչև ապրիլի 1-ը հնարավոր չի լինի բանկը փոխել։

Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ այս բարեփոխման ճանապարհին հանդիպում են նաև խոչընդոտների. կան թոշակառուներ, որոնք չունեն վավեր անձնագիր, էլ-փոստի հասցե կամ հեռախոս։

«Փորձում ենք այնպես անել, որ ապրիլի 1-ին որևէ մեկը զրկված չլինի իր կենսաթոշակը ստանալու իրավունքից»,- ասաց նա։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց, թե քանի քաղաքացի անձնագիր չունի։
«Անուն-ազգանունով գիտենք, թե ովքեր անձնագիր չունեն։ Խոսքը  2500 մարդու մասին է, որոնք այն չունեն, որովհետև նախկինում կարիք չեն ունեցել որևէ ծառայությունից օգտվելու և իրենց կանխիկ կենսաթոշակը ստացել են։ Բայց հիմա այդ անհրաժեշտությունը առաջացել է։ Արդեն շատերի հարցը կազմակերպել ենք, և անձնակազմը զբաղվում է դրանով, որպեսզի ապրիլի 1-ից որևէ մեկը իրավունքից չզրկվի», – ասաց նա։

Թորոսյանը հույս հայտնեց, որ մինչև մարտի 5-ը այդ թիվը կնվազի մինչև 10 000․«Չեմ բացառում՝ հատուկ դեպքեր լինեն, բայց միևնույն է՝ չեն զրկվի իրենց կենսաթոշակից»։

ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում են։

Մանրամասները՝ տեսանյութում։