Ուկրաինայի համաձայնագրի շրջանակում ԵՄ-ն մտադիր է պահանջել ռուսական զորքերի դուրսբերում Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից և Մերձդնեստրից

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի շրջանակում Եվրամիությունը մտադիր է պահանջել, որ Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը Բելառուսից, Վրաստանից, Հայաստանից և Մերձդնեստրից: Այս կետը ներառված է ԵՄ  դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի կողմից անդամ պետությունների շրջանում տարածված քննարկման փաստաթղթում: Տեքստին ծանոթացել է «Ազատություն» ռադիոկայանը, գրում է The Moscow Times-ը։

«Եվրոպայի հիմնարար շահերը մայրցամաքում համապարփակ, արդար ու երկարատև խաղաղություն և անվտանգություն ապահովելու գործում» վերնագրով փաստաթուղթը ներկայացնում է Բրյուսելի տեսակետը Մոսկվայի կողմից կատարվելիք պայմանների վերաբերյալ:

Հարևան երկրներից զորքերի դուրսբերումից բացի՝ ԵՄ-ն պնդում է փոխհատուցման վճարման, Ուկրաինայի օկուպացված տարածքների ապառազմականացման, դրանց դե յուրե ճանաչումից հրաժարվելու և Եվրոպայի դեմ Մոսկվայի կողմից հիբրիդային հարձակումների դադարեցման հարցում։

Առանձին բաժին է հատկացված Ռուսաստանի ներքաղաքական փոփոխություններին. Եվրամիությունը պահանջում է ազատ ընտրություններ միջազգային դիտորդությամբ, քաղբանտարկյալների ազատ արձակում, արտաքսված քաղաքացիների վերադարձ, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի չեղարկում և օգնության ցուցաբերում քաղաքական գործիչներ Ալեքսեյ Նավալնիի և Բորիս Նեմցովի սպանությունների հետաքննությանը։

Բրյուսելն ընդգծում է, որ մայրցամաքային անվտանգությունն անհնար է առանց բանակցություններին ԵՄ-ի մասնակցության: Այս առումով քննարկվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնի ստեղծումը։

Առաջարկություններից մի քանիսը, ինչպես սպասվում է, ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը կներկայացվի փետրվարի 23-ին: Այնուամենայնիվ, դիվանագետները նշում են, որ Մոսկվան մինչ այժմ մերժել է հնարավոր գործարքի առանցքային  կետերը, այդ թվում՝ փոխհատուցման վճարումները և արևմտյան Ուկրաինայում օտարերկրյա ուժերի տեղակայումը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի