«Ռուսաստանն ուզում է դանդաղ առաջ տանել Հայաստանն առանց հայերի ծրագիրը». Ռուբեն Հախվերդյանը՝ ռուսերենը Հայաստանում պաշտոնական լեզու դարձնելու մասին

Լուրեր

13.10.2026 | 13:05
«Ձեռնպահ ենք քվեարկել, ոչ թե դեմ»․ Արեգա Հովսեփյանը հակադարձում է Նազելի Բաղդասարյանին
13.10.2026 | 12:54
Դուք շատ թույլ ընդդիմություն եք. Արմեն Գալջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 12:45
«Չես կարող մարդուն գցել «քացու տակ» և ասել՝ համաչափ ֆիզիկական ուժ եմ գործադրել»․ Խաժակ Թովմասյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել
13.10.2026 | 12:34
Բուլղարիայի ափերի մոտ ԱԹՍ-ները հարվածել են 2 նավի, որոնցից մեկում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
13.10.2026 | 12:21
Նախագիծն ընդունվեց. քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան հունվարից
13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
13.10.2026 | 10:54
Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
Բոլորը

Ճանաչված երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը factor.am-ի հետ զրույցում «անմտություն և տխմարություն» է համարում ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկը՝ ՀՀ-ում ռուսերենը պաշտոնական լեզու սահմանելու մասին:

«Ռուսաստանն ուզում է դանդաղ առաջ տանել Հայաստանն առանց հայերի ծրագիրը: Եթե մենք կորցնում ենք մեր լուզուն, մենք կորցնում ենք մեզ, որից հետո չես կարող գտնել քեզ, եթե կորցրիր»,- ասում է Հախվերդյանը՝ շարունակելով. «Երբ ուզում են մարդուն ոչնչացնել, առաջինը սպանում են ոգին: Մեր լեզուն մեր ոգին ա, հնչյունաբանությունը, մեր խոսքերը, մեր այբ-բեն-գիմ-ը և մեր ոսկեհատման օրենքով սարքած եկեղեցիները: Ռուսաց լեզուն պետական լեզու սարքելը անմտություն ա և տխմարություն: Եթե դու հայերեն դպրոց չես ավարտում, նույնիսկ վատ դպրոց, դու դառնում ես կիսահայ. ռուսերեն մտածում ես, հայերեն խոսում: Դա արդեն ոչնչացման առաջին քայլն ա: Նախ՝ եթե մենք անկախ պետություն ենք, ի՞նչ կապ ունի էստեղ ռուսը»:

Նշենք, որ հուլիսի 17-ին պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԺ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել էր ՀՀ-ում ռուսերենն օրենքով ամրագրել որպես պաշտոնական լեզու՝ նշելով, որ այլ պետությունների վարորդական վկայականներով Ռուսաստանում աշխատելու սահմանափակում մտցնող օրենքի ընդունումը պայմանավորված է եղել երթևեկության անվտանգությամբ, քանի որ, նրա խոսքով, աշխատող վարորդները ռուսերեն չիմանալու հետևանքով չեն տիրապետում ՌԴ երթևեկության կանոններին, ինչպես նաև չեն կարողանում օգտվել նավիգացիոն համակարգերով աշխատող ռուսական ծրագրերից:

Մանրամասները դիտեք factor.am-ի հետ Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցում:

Մարինե Խառատյան