Ադրբեջանցի փորձագետը՝ ՀՀ-ի կողմից ամերիկյան ԱԹՍ գնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում տեղի ունեցած քննարկմանը, որին մասնակցել են հայ և ադրբեջանցի փորձագետներ, անդրադարձ է կատարվել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների տարածաշրջանային այցին և Հայաստանին ամերիկյան անօդաչու սարքերի հնարավոր մատակարարմանը։

Բանախոսները քննարկել են՝ արդյոք ՀՀ սպառազինումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին և ինչպես է դրան վերաբերվում պաշտոնական Բաքուն։

Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը նշել է, որ հակամարտության նախկին տրամաբանությունը, երբ մի կողմի հաջողությունը դիտվում էր որպես մյուսի ձախողում, փոխվում է։

«Հակամարտության տրամաբանության մեջ այն, ինչ լավ էր Ադրբեջանի համար, ավտոմատ գնահատվում էր որպես վատ Հայաստանի համար և հակառակը։ Ներկայիս շփումները և արտաքին քաղաքականության կուրսերը ցույց են տալիս, որ մենք մտադիր չենք օգտագործել մեր կապերը այլ երկրների հետ իրար դեմ»,- ասել է Մամեդովը։

Նա հավելել է, որ թեև ուշադիր հետևում են սպառազինման գործընթացին, սակայն խաղաղության պայմանագրի ստորագրումը կլուծի փոխադարձ վախերի խնդիրը։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանն էլ ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Հայաստանին ամերիկյան ռազմական աջակցության մասին լուրերն այս անգամ Բաքվում սուր արձագանքի չեն արժանացել, ինչը վկայում է գործընթացի փոփոխության մասին։

«Եթե նախկինում նման իրադարձություն տեղի ունենար, հակառակ կողմը շատ սուր էր դրան արձագանքելու։ Եվ հիմա այդ արձագանքների բացակայությունը առհավատչյան է նրա, որ երկու կողմերը ընտրել են իրենց համար քաղաքական գիծ, սպասարկում են այդ գիծը, և այդ քաղաքական գիծը խաղաղություն կառուցելն է»,- ընդգծել է Քոչինյանը։

Ըստ Քոչինյանի՝ խաղաղությունը կառուցվում է երկու հիմնասյուների վրա՝ Հայաստանի դիմադրունակության բարձրացում և փոխշահավետ բանակցային գործընթաց։