ԱՄՆ-ն ասում է՝ ցուցակ տվեք, պատրաստ է զենք վաճառել ՀՀ-ին ԱԹՍ-ից բացի. Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.02.2026 | 22:43
Վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. երեք անձ հոսպիտալացվել է
13.02.2026 | 22:29
Ադրբեջանում հնդիկների են առևանգել և ծնողների աչքի առաջ խոշտանգել ուղիղ հեռարձակմամբ
13.02.2026 | 22:10
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոնները
13.02.2026 | 21:55
Մայր Աթոռում կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.02.2026 | 21:41
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.02.2026 | 21:28
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
13.02.2026 | 21:13
Սառը պատերազմի ավարտից ի վեր առաջին անգամ Եվրոպան քննարկում է սեփական միջուկային զսպման ուժերի ստեղծումը. Bloomberg
13.02.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. Ով շահեց Վենսի այցից՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 20:51
Ալիևը Մյունխենում Սլովակիայի ՊՆ ղեկավարի հետ ռազմական համագործակցության հարցեր է քննարկել
13.02.2026 | 20:42
Ղազախստանում ռուսական եկեղեցու նախկին քահանան ձերբակալվել է. նա դատապարտել է պատերազմը և փորձել Մոսկվայից անկախ եկեղեցի ստեղծել
13.02.2026 | 20:31
500-ապատիկ տուգանք և նոր արգելքներ․ մեդիա օրենքը փոխվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 20:14
Այս պատմությունը կաթողիկոսությունը ՀՀ-ից Էջմիածնի գանձերի հետ դուրս տանելն է, թույլ չեմ տա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 20:00
ԱՄՆ-ն ասում է՝ ցուցակ տվեք, պատրաստ է զենք վաճառել ՀՀ-ին ԱԹՍ-ից բացի. Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 19:53
ՌԴ-ում շրջանակ կա, որ ասում է` ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղություն իրենց ձեռնտու չի. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 19:42
Եթե անօրինական է բանակից ազատվել, մի օր հայտնվելու է ուշադրություն կենտրոնում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Նևադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանի գնահատմամբ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ներկայիս փուլը նշանավորում է որպես ռազմավարական շրջադարձ, որտեղ Հայաստանը դիտարկվում է որպես վստահելի և կարողունակ գործընկեր։ Ըստ նրա՝ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերի շուրջ տարածվող դավադրապաշտական տեսությունները համակարգված բնույթ են կրում և նպատակ ունեն խոչընդոտելու Արևմուտքի հետ գործընկերությամբ Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը։ 

Factor TV-ին տված հարցազրույցում Կոպալյանը վերլուծել է ԱՄՆ-ի հետ համագործակցության հիմնական ուղղությունները՝ էներգետիկայից մինչև ռազմական տեխնոլոգիաներ՝ դրանք համարելով Հայաստանի ապագայի համար անկյունաքարային։

Անդրադառնալով այն թեզերին, թե, իբր, ԱՄՆ-ը Հայաստանն օգտագործում է Իրանի դեմ, Կոպալյանը նշում է, որ այդ տեսությունները տարածվում են հիմնականում ռուսական պրոքսի ուժերի կողմից։ Պրոֆեսորի խոսքով այս նարատիվները հերքվում են իրական քայլերով, մասնավորապես, Իրանի դեսպանի դրական արձագանքով։ Նա նաև անդրադարձել է ապաշրջափակման գործընթացը «թրքացման» վտանգով պիտակավորելու փորձերին։ «Այս եզրույթը նոր չէ, որովհետև Ռուսաստանը երկար ժամանակ օգտագործել է այդ թուրքի վախը, երբ թրքացման տրամաբանությունը տարածել է մեր հայաստանյան քաղաքական մշակույթի մեջ, որ արդարացնի իր ներկայությունը Հայաստանում։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը չլինի, Հայաստանը վերջացած է, և թուրքը կհարձակվի»։

Խոսելով  միջուկային էներգետիկայի ոլորտում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարած 9 միլիարդ դոլարի մասին՝ Կոպալյանը պարզաբանում է, որ խոսքը ոչ թե պարտքի կամ անհատույց գումարի, այլ երկարաժամկետ ներդրումային և ֆինանսական փաթեթների մասին է։ Նրա խոսքով, Հայաստանը դարձել է աշխարհի 26 երկրներից մեկը, որը «123 համաձայնագրի» շրջանակում ԱՄՆ-ից ստանում է միջուկային տեխնոլոգիաների հասանելիություն․ «Առաջին փուլը 10 տարվա ծրագիր է։ Եվ, բնականաբար, այնտեղ տարբեր ֆինանսական և գրանտների և տարբեր մեխանիզմների փաթեթներ են լինելու… Հայաստանի Հանրապետությունն այլևս մուրացկան երկիր չէ»։

Ըստ նրա՝ արհեստական բանականության ոլորտում համագործակցությունը Հայաստանը դարձնում է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն։ «Արհեստական բանականությունն ապագան է։ Այն երկրները, որ առաջադիմել են այս ոլորտում և ունեն կարողություններ, որ ներդրումներ անեն, իրենք արդեն առավելություն են ունենալու ապագայում։ Դու դառնում ես տեխնոլոգիայի կենտրոն ամբողջ տարածաշրջանի համար»։

Կոպալյանը հաստատում է, որ Հայաստանի համար բացվել են ամերիկյան զենքի շուկայի դռները, ինչը մինչև վերջերս անհնար էր թվում։

«Մինչև մոտավորապես 8-9 ամիս առաջ Հայաստանի Հանրապետությունը չէր կարողանում մոտենալ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությանը։ Բացառվում էր։ Մեզ համար բոլոր դռները փակ էին։ Երբ մենք սառեցրինք մեր անդամ լինելը ՀԱՊԿ-ում, այսինքն՝ դե ֆակտո մենք ՀԱՊԿ-ից հեռացել ենք, այդ ժամանակ մենք կարողացանք համոզել, որ մենք վստահելի գործընկեր ենք։ Դրա համար ժամանակն եկել է։ Իհարկե, այո՛, սա արդեն ոչ թե կարծիք է, սա փաստ է։ Ինչ տեսակի զենքեր մենք կարող ենք ձեզնից առնել, և Միացյալ Նահանգների արձագանքն է, որ իհարկե, եկեք նստենք, քննարկենք, և մենք պատրաստ ենք ձեզ ծախել, որովհետև դուք վստահելի գործընկեր եք»,- ընդգծում է նա՝ հավելելով, որ ներկայումս ո՛չ Վրաստանը, ո՛չ Ադրբեջանը չունեն նման տեխնոլոգիաներ ձեռք բերելու հնարավորություն։

Ամփոփելով տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական շահերի մասին զրույցը՝ քաղաքագետը նշում է երկու հիմնական նպատակ։ Առաջինը՝ ունենալ ժողովրդավարական, կայուն և կանխատեսելի գործընկեր, երկրորդ՝  տարածաշրջանում ունենալ կայունություն, տնտեսական աճ և ապաշրջափակում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան