Սրճարան եմ այցելում, որը, ասում են, դաշնակներինն է․ մատուցողները մինչև վերջերս սիրով էին ընդունում․ Հակոբ Մովսես․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայ ժողովուրդը 60 տարի գրկաբաց սպասել է Դաշնակցությանը»,- ԱԺ-ում ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանն այսպես է արձագանքել իր հասցեին հնչած քննադատություններին։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցությունը պնդում է՝ Հակոբ Հակոբյանը, լինելով ՀՌՀ անդամ, «1-in.am» լրատվական կայքին տված հարցազրույցում քաղաքական գնահատականներ է հնչեցրել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով: Քաղաքական տարբեր ընդդիմախոսների վերաբերյալ տրվել են ձևակերպումներ:

«Ես չեմ կարծում, թե Դաշնակցությունը եկավ և մտավ իր պատմական առաքելության թևի տակ, որին հայ ժողովուրդը սպասում էր: Ես սրճարան հաճախող մարդ եմ և հաճախում եմ, սովորաբար, այն սրճարանը, որը, ասում են, դաշնակներինն է: Լավ սրճարան է, լավ սպասարկում, լավ էժան գներ: Ինձ մատուցողները շատ սիրով են ընդունում: Վերջերս, ուրեմն, այս ձեր նախաձեռնությունից հետո այնտեղ մի շատ լավ տղա կա, որի հետ ես շատ մոտիկ եմ, ասում եմ՝ այսինչ ջան, ինչո՞ւ ինձ չես բարևում կամ առաջվա նման չես բարևում: Ասում է՝ գիտես ինչ, ես, ասում է, մաուզերի (ավտոմատ ատրճանակի մի տեսակ-խմբ․) վրա երդում եմ տվել:

Ես կուզենայի, որ Դաշնակցությունը, մնալով Դաշնակցություն, այսօր երդում տար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վրա: Կարելի է շատ ավելի առաջ գնալ: Ես այդ տղային շատ սիրում եմ, ես առիթ կստեղծեմ, որ իր հետ հաշտվեմ: Ես իրեն չասացի՝ եթե այսպես շարունակեք, կարող եք նաև կացնի վրա երդում տալ»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։