ՀՀ-ն կդառնա աշխարհի առաջատար 5 կլաստերներից մեկը․ ԱԲ-ն տեխնոլոգիական հեղափոխություն է անում․ Հայկ Չոբանյան

Լուրեր

14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
Բոլորը

Ամերիկյան Firebird ընկերությունը հայտարարել է Հայաստանում իր արհեստական բանականության գերհամակարգչային մեգանախագծի երկրորդ փուլի մեկնարկի մասին՝ ստանալով ԱՄՆ արտահանման լիցենզիա՝ Հայաստանին լրացուցիչ 41,000 NVIDIA GB300 GPU վաճառելու և մատակարարելու համար։ Այսպիսով՝ Հայաստանը կարող է դասվել աշխարհի հինգ խոշորագույն ԱԲ GPU կլաստերներ ունեցող երկրների շարքին, իսկ նախագծի ընդհանուր արժեքը կարող է հասնել 4 միլիարդ դոլարի՝ դառնալով տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի խոշորագույն ներդրումներից մեկը։ Հայտարարությունն արվել է Երևանում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պաշտոնական այցի ընթացքում։ Երկրորդ փուլը շարունակությունն է նախորդ՝ 500 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային փուլին։ Նախագիծը նախատեսում է Հայաստանում ԱԲ գործարանի և տվյալների կենտրոնի կառուցում, իսկ ստացված արտահանման լիցենզիան հաստատում է ծրագրի համապատասխանությունը ԱՄՆ կարգավորող պահանջներին։ Ծրագիրը նպատակ ունի զարգացնելու բարձր արտադրողականությամբ հաշվարկային ենթակառուցվածքները և աջակցելու գիտական ու տեխնոլոգիական ոլորտներին։

Հայաստանում NVIDIA-ի հետ համատեղ արհեստական բանականության (ԱԲ) կենտրոնի ստեղծման նախագծի վերաբերյալ ԲՏԱ նախկին նախարար Հայկ Չոբանյանը Factor TV-ի հետ զրույցում նշել է, որ այն թույլ է տալիս էներգիան վերածել ավելի բարձր արժեք ունեցող արտադրանքի՝ տեղեկատվության։

«Եթե մենք այսօր համարվում ենք էներգիա արտահանող երկիր, երբ որ մենք միջանկյալ գնում  ենք այսպիսի համակարգեր, մենք էապես բարձրացնում ենք մեր արտադրած էներգիայի հավելյալ արժեքը։ Այսինքն՝ այդ էներգիան մեզ տալիս է ոչ թե 10 ցենտ, օրինակ, շահութաբերություն, եթե մենք ուղիղ վաճառենք էներգիան, այլ կարող է թիվը բազմապատիկ ավելի մեծ շահութաբերություն լինել, որովհետև տվյալ դեպքում արդեն ապրանքը, որը վաճառում ես, ինքը ինֆորմացիան է… որը շատ ավելի թանկ արժի և շատ ավելի մեծ հավելյալ արժեք ունի, քան բուն էներգիան»։

Նախկին նախարարը համոզված է, որ Հայաստանը պետք է հավակնի դառնալու առաջատար այս ոլորտում. «Երբ որ այս տեխնոլոգիական հեղափոխության փուլում, որի անունը արհեստական բանականություն է, մենք, ըստ էության, Հայաստանում ներդնում ենք նմանատիպ հնարավորություններ և հայտարարում ենք, որ մենք, ըստ էության, դրանով այսօր դառնում ենք աշխարհի առաջատար հինգ կլաստերներից մեկը, ապա այս հարցի պատասխանը միանշանակ է, որ մենք հավակնում ենք լինել առաջնորդ արհեստական բանականության տեխնոլոգիական աշխարհում»։

Հաջողության հասնելու ճանապարհին գլխավոր խոչընդոտը, ըստ Չոբանյանի, մասնագիտական ներուժի պակասն է.

«Հայաստանը չունի բավարար չափով մասնագետներ։ Մեր, ըստ էության, միակ օջախը, կարծես թե, Երևանի պետական համալսարանի մասնագետների խումբն է և YerevaNN-ը, մասնավորապես։ Ես կարծում եմ, որ մենք երկու ուղղությամբ պիտի ինտենսիվորեն շարունակենք աշխատանքը։ Առաջինը՝ գիտահետազոտական միգրացիայի մասին պետք է մտածենք և երկրորդը՝ պետք է ներքևից աճեցնել, որը մի քիչ ավելի երկարաժամկետ պրոյեկտ է, բայց դա պարտադիր պետք է իրականացնենք, որովհետև միջինում համարվում է, որ ներքևից աճեցման դեպքում առնվազն 10 տարի է անհրաժեշտ, որպեսզի դու հասցնես այդ սերունդին մինչև PhD մակարդակի»։

Ամերիկյան տեխնոլոգիաների ներմուծումը Չոբանյանը դիտարկում է նաև ռազմարդյունաբերության զարգացման տեսանկյունից.

«Կարծում եմ, որ այս իրավիճակը և այս նարատիվները, և այս քաղաքական ֆոնը, էմոցիոնալ ֆոնը և այլն, և այլն, պետք է օգտագործել այդ բարիերները հաղթահարելու և Հայաստան տեխնոլոգիաներ բերելու, կոմպոնենտներ բերելու, որոնք  ունիկալ են համարվում աշխարհում և որոնց կարիքը հայկական ռազմական արդյունաբերությունը շատ ունի։ Եվ կարծում եմ, ամենամեծ օգուտը այս իրավիճակում Հայաստանի ռազմական արդյունաբերությանը կարող է դա լինել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան