ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են TRIPP-ով էլեկտրաէներգիայի փոխադրման նախագիծը

Լուրեր

16.07.2026 | 21:21
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
16.07.2026 | 21:12
Նավուր-Բերդ ճանապարհի 11.3կմ հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
16.07.2026 | 21:00
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:50
Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ
16.07.2026 | 20:45
Նոր միլիոններ՝ ՀԿԵ-ին․ ներդրումների հարցը շարունակում է մնալ անորոշ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 20:30
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
16.07.2026 | 20:23
Միգրանտները պարտավոր կլինեն նոր բջջային հեռախոս գնել ՌԴ ժամանելիս
16.07.2026 | 20:12
Նյու Յորքում քննարկվել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը
16.07.2026 | 20:00
Ծառուկյանը սադրեց, ինչո՞ւ որձ առյուծից խոսեց՝ սրեց իրավիճակը․ քրեական գործերը կապված չեն դրան․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:52
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
16.07.2026 | 19:43
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Իռլանդիայի կլիմայի և շրջակա միջավայրի պետքարտուղարին
16.07.2026 | 19:30
500 հազար դոլար է տվել փաստաբանին, բայց դատապարտվել ցմահ. կոշտ մեղադրանքներ՝ ընդդեմ պաշտպանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 19:22
Զելենսկին մեկնաբանել է ՊՆ ղեկավարի հրաժարականը և դրան հաջորդած բողոքի ցույցերը
16.07.2026 | 19:11
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել ուժեղացնել զարգացող երկրների աջակցությունը
16.07.2026 | 19:00
Ճանաչում ենք Փաշինյանի ապագա կառավարությունը որպես ՀՀ-ի փաստացի կառավարություն, բայց լեգիտիմ չէ․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Առևտրի պալատի գործարար առաքելության Ադրբեջան այցի շրջանակում տեղի ունեցած քննարկմանը, որին մասնակցել են այդ երկրի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, ինչպես նաև SOCAR-ի, Azerenergy-ի, Azerishig-ի, Azeristiliktedjizat-ի, Վերականգնվող էներգիայի պետական ​​գործակալության և Էներգետիկայի կարգավորման գործակալության ներկայացուցիչներ, անդրադարձ է եղել Ադրբեջանի, Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի միջև էլեկտրաէներգետիկ միջանցքներին, ներառյալ՝ էլեկտրաէներգիայի փոխադրմանը TRIPP-ով, այդ նախագծերի շրջանակում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հեռանկարներին։

Կողմերը փոխադարձ հետաքրքրություն են հայտնել Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը զարգացնելու հարցում տեխնոլոգիաների, գիտելիքների, փորձի և էներգետիկայի ոլորտում ներդրումների ոլորտներում։

Ընդգծվել է, որ երկու երկրների ղեկավարների քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանային խաղաղության ապահովմանը և ռազմավարական գործընկերության վրա հիմնված ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը, նույնպես խթանել է էներգետիկ համագործակցության զարգացումը:

Քննարկվել է նավթի, գազի, վերականգնվող էներգիայի, էլեկտրաէներգիայի, ջրածնի և էներգաարդյունավետության ոլորտներում համագործակցության ներուժը: Դիտարկվել է նաև SOCAR-ի և ExxonMobil-ի միջև համագործակցության վիճակը:

Հաղորդվում է, որ Ադրբեջան մեկնած ամերիկյան պատվիրակության կազմում են Apple, Ardea Energy Technologies Inc., Ericsson AB, ExxonMobil, Herbalife, Illumina, Meta, Visa, Wabtec, Baker Hughes, bp, Boeing Global, Honeywell, J.P. Morgan, Lummus Technology, Marriott, Mastercard, Shell International, Motorola Solutions, Fuji Engineering, Global Data Risk, Hill International, Straife և այլ ընկերությունների ղեկավար անձինք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի