Բացառիկ նորություն է ԱՄՆ-ից ԱԹՍ-ի գնումը․ սա 1-ին քայլն է անվտանգային ոլորտում համագործակցության․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարևորում է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացումը՝ այն դիտարկելով որպես Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության ամրապնդման միջոցներից մեկը։ Factor TV-ին տված հարցազրույցում նա մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի նշանակությունը, անդրադարձել ռուսական կողմից հնչող մեկնաբանություններին և ընդգծել տարածաշրջանում տնտեսական փոխկապվածության կարևորությունը՝ որպես խաղաղության գլխավոր երաշխիք։

Գնահատելով ԱՄՆ փոխնախագահի այցը՝ Սարգիս Խանդանյանն այն բնորոշել է որպես «քաղաքական կարևորություն» ունեցող իրադարձություն։ «Այս այցը բավականին արդյունքների տեսանկյունից մեծ էր ծավալով, ինչպես և ակնկալվում էր։ Նախևառաջ, այս այցի քաղաքական կարևորությունը շատ բարձր է՝ հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը երբևէ գործադիր մակարդակում այցելում է Հայաստան, և սա հենց այնպես չի լինում Միացյալ Նահանգների պարագայում», – նշել է նա։

Խանդանյանի խոսքով, այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը և ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ «Թրամփի ուղի» նախագծի, էներգետիկ և պաշտպանական ոլորտների վերաբերյալ, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման վկայությունն են։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի քննադատությանը, թե Միացյալ Նահանգները վկա է, ոչ թե երաշխավոր, Խանդանյանը հակադարձել է, որ իսկական երաշխիքը տնտեսական փոխկապվածությունն է։ «Ես համաձայն եմ Ամերիկայի փոխնախագահի հետ, և իսկապես մենք տարիներ շարունակ բանակցությունների համատեքստում շատ ենք լսել, որ պետք են երաշխավորներ խաղաղությանը, երաշխավոր պետք են խաղաղապահներ… Իսկապես, տնտեսական փոխկապվածությունն է լինելու այն գլխավոր երաշխիքը, որը ապահովելու է խաղաղության շարունակականությունը և կայունությունը», – պնդել է նա։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանի բոլոր խոշոր դերակատարները շահագրգռված են լինելու, որպեսզի «Խաղաղության խաչմերուկը» անխափան գործի, ինչը կդառնա խաղաղության կարևորագույն գրավականը։

Մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մտահոգությունները, թե Արևմուտքը փորձում է վնասել ռուսական շահերը տարածաշրջանում, Սարգիս Խանդանյանը հայտարարել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործում է ի շահ Հայաստանի Հանրապետության։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գնում է իր շահերի հետևից և ամեն ինչ անելով, որպեսզի դա որևէ կերպ իր որևէ այլ գործընկերոջ շահերին չվնասի»։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գործընկերության խորացումը «որևէ կերպ չի վնասում Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին կամ Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին»։

Ի պատասխան ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինի հայտարարության, թե ռուսական կողմը պատրաստ է քննարկել «Թրամփի ուղի» նախագծին իր մասնակցությունը, Խանդանյանը նշել է. «Ռուսաստանը ներգրավված լինելու հնարավորություններ և դաշտ ունի Հայաստանում տրանսպորտային ցանցերի զարգացման տեսանկյունից»։ Նա, մասնավորապես, առանձնացրել է «Հարավկովկասյան երկաթուղիների» կողմից կառավարվող հատվածները, որտեղ ռուսական կողմը կարող է ներդրումներ կատարել։ Սակայն նա ընդգծել է, որ Մեղրիի հատվածը նոր կառուցվող երկաթուղի է, որի շուրջ բանակցությունները վարվում են ԱՄՆ-ի հետ, և այնտեղ այլ դերակատարների ներգրավումը կորոշեն Հայաստանն ու Միացյալ Նահանգները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան