1 մլն դրամ՝ 100 տարեկան և բարձր քաղաքացիներին

Լուրեր

30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ կառավարության որոշմամբ 100 տարին լրացած կենսաթոշակառուներին և նպաստառուներին տրամադրվելու է 1 մլն դրամ միանվագ աջակցություն։ Նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Ըստ նախագծի՝ անձի 100 տարին լրանալուն հաջորդող ամսվա կենսաթոշակի կամ նպաստի հետ միաժամանակ կվճարվի 1,000,000 դրամ միանվագ գումար։ Որոշումն ուժի մեջ մտնելու պահին արդեն 100 տարին լրացած քաղաքացիները նույնպես կստանան այդ գումարն առաջիկա ամսվա վճարումների ցուցակներով։

Աջակցությունը չի տրամադրվի այն անձանց, ովքեր արդեն ստացել են նույն չափի օգնություն Երևանի ավագանու ծրագրով։ Հիմնավորման մեջ նշվում է, որ նախաձեռնության նպատակը ավագ սերնդի նկատմամբ երախտագիտության և հարգանքի դրսևորումն է՝ արժևորելով նրանց երկարամյա աշխատանքը, կենսափորձը և պետության ու հասարակության զարգացման մեջ ունեցած ներդրումը։

Կառավարության հաշվարկներով՝ 2026 թվականին ծրագրից կօգտվի 71 քաղաքացի, որոնցից 42-ը բնակվում է մարզերում։

Նարեկ Կիրակոսյան