Հայաստանը պաշտպանում է հավատքի ազատությունը. դեսպան Մկրտչյանի ուղերձը «Save Armenia 2.0»-ում

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Փետրվարի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը «Save Armenia 2.0 Launch» միջոցառմանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը կրոնի և հավատքի ազատության պաշտպանության հարցում, ընդգծելով, որ հավատքի ազատությունը մարդու հիմնարար իրավունք է և կարևոր է հասարակական կայունության ու ժողովրդավարության համար:

«Միջոցառման ընթացքում դեսպան Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ՀՀ մոտեցումները կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում։ Դեսպանն ընդգծել է, որ կրոնի ազատությունը մարդու հիմնարար ազատություններից է, որը հնարավորություն է տալիս անհատներին ձևավորել իրենց ինքնությունը, արժեքներն ու բարոյական ընտրությունները՝ առանց վախի, ճնշման կամ խտրականության։

Իր ելույթում դեսպանը նշել է, որ Հայաստանը, որպես առաջին երկիր, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն, ունի հարուստ պատմական փորձ հավատքի դերի առնչությամբ՝ ազգային ինքնության և մշակույթի պահպանման գործում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ժամանակակից Հայաստանն աշխարհիկ պետություն է, որտեղ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ՝ անկախ իրենց կրոնական համոզմունքներից։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև Հայաստանի կրոնական բազմազան միջավայրը՝ ընդգծելով, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական առանձնահատուկ դերի կողքին, երկրում ազատորեն գործում են եզդիական, հրեական, մահմեդական, կաթոլիկ, ավետարանական և այլ կրոնական համայնքներ, որոնց իրավունքները պաշտպանված են նույն իրավական դաշտում։

Դեսպանը կարևորել է այն հանգամանքը, որ հավատքի ազատության պաշտպանությունը նպաստում է հասարակական կայունությանը և ժողովրդավարական դիմակայունությանը՝ նշելով, որ կրոնի քաղաքականացումն ու շահարկումը կարող են խորացնել բաժանումներն ու վտանգել երկարաժամկետ անվտանգությունը։

Միևնույն ժամանակ, դեսպան Մկրտչյանը ափսոսանք է հայտնել, որ Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի հեղինակավոր հարթակը օգտագործվել է օլիգարխների կողմից ղեկավարվող քաղաքական շարժման կողմից՝ Հայաստանի ժողովրդավարական ճանապարհը վարկաբեկելու և նախընտրական գործընթացների վրա ազդեցություն գործադրելու նպատակով։

Ամփոփելով՝ դեսպան Նարեկ Մկրտչյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակել պաշտպանել կրոնի կամ հավատքի ազատությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային հարթակներում՝ այն դիտարկելով որպես ժողովրդավարական կայունության և տևական խաղաղության հիմնարար բաղադրիչ։ Նա իր խոսքը եզրափակել է Աստվածաշնչի 16:8 առակով. «Լավ է քիչն արդարությամբ, քան թե մեծ եկամուտները՝ անիրավությամբ»»,- ասված է հաղորդագրությունում։