ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Ճապոնիայում քննարկել է համագործակցության խորացման հնարավորությունները

Լուրեր

18.08.2026 | 18:33
Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը
18.08.2026 | 18:23
Ռուբինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային զարգացումները
18.08.2026 | 18:19
Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչն ուշագնաց է եղել այժմյան և նախկին կանանց միջև կռվի ժամանակ
18.08.2026 | 18:10
2 զոհ և 1 վիրավոր ավտոկռունկի ընկնելու հետևանքով // Ուկրաինայի 16 բնակավայրից երեխաների են տարհանում․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 18:06
Թրոլինգ է ձեր կողմից այս հանձնաժողովի ընտրությունը․ Վահագն Ալեքսանյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:59
Ռուսաստանի մանկապարտեզներում և դպրոցներում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացվել․ Մերձմոսկվայում 4 ուսուցիչ է վիրավորվել
18.08.2026 | 17:57
Եթե Էրդողանը ասեց՝ անոթի չի կարելի «Էսպրեսո» խմել, պետք ա վերանայե՞նք մեր սովորույթը․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:50
Կասեցվել է «Ֆրութ Եվա» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
18.08.2026 | 17:46
Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը խորհրդակցություն է անցկացրել
18.08.2026 | 17:41
Հայտնի է «Ուժեղ Հայաստանի»՝ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի անունը
18.08.2026 | 17:37
Մտադի՞ր եք առաջիկայում այցելել Ստեփանակերտ․ Էդգար Ղազարյանը՝ Լուսինե Բադալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 17:36
Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի
18.08.2026 | 17:32
«Արարատ-Արմենիան» մեկնել է Ռումինիա. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 17:25
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային՝ Մոսկվայի մեղադրանքների ֆոնին
18.08.2026 | 17:15
Ուիլյամս քույրերը տևական ընդմիջումից հետո խաղացել են միասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 4-ին Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) և Ճապոնիայի գործարար ասոցիացիայի (ROTOBO) ղեկավար ներկայացուցիչների հետ՝ քննարկելով երկկողմ համագործակցության ընդլայնումը տեխնոլոգիական, տնտեսական, բնապահպանական և հումանիտար ոլորտներում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել նախընթաց տարիների ընթացքում մի շարք, այդ թվում՝ աղետների կանխարգելման, մարդկային ռեսուրսների զարգացման, հումանիտար ոլորտներում, Հայաստանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

Երկկողմ համագործակցության շրջանակներում կարևորվեցին մասնավորապես տեխնոլոգիական ոլորտում արձանագրված վերջին ձեռքբերումները, ինչպես օրինակ՝ նախորդ տարվա հունիսին Ճապոնիայի Գունմա նահանգի Տակասակի քաղաքում Ասիայում առաջին  «Թումո» կենտրոնի բացումը։ Կողմերն անդրադարձ են կատարել նաև ընթացիկ տարվա ապրիլին կայանալիք «JAPAN IT Week» միջոցառմանը հայաստանյան ընկերությունների մասնակցության հետ կապված աշխատանքներին։

Մտքեր փոխանակվեցին նաև համագործակցության ուղղությունների, այդ թվում՝ բնապահպանական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտության շուրջ։ Քննարկվել է նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17)` ՀՀ կողմից հյուրընկալման շրջանակներում փոխգործակցության հնարավորությունը։

Ճապոնիայի գործարար ասոցիացիայի Գործադիր տնօրեն Կյոիչի Սուզուկիի հետ հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվեց Ճապոնիայում Հայաստանի տնտեսական ներուժի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված շարունակական քայլերի անհրաժեշտությունը՝ բարձր գնահատելով այդ հարցում Ճապոնիայի բիզնես ասոցիացիայի հետ հաստատված համագործակցությունը։ Այդ համատեքստում կարևորվեցին  «ROTOBO»-ի հետ նախորդ տարվա ընթացքում համատեղ կազմակերպված միջոցառումները, որոնք խթան են հանդիսացել Ճապոնիայի հետ գործարար երկխոսության հաստատման համար։ Առանձնանշվեց «Japan-Armenia Network for Investment Environment Improvement» կայքէջի գործարկումը։

Անդրադառնալով ընթացիկ ծրագրերին՝ զրուցակիցներն առանձնահատուկ ընդգծեցին ընթացիկ տարվա մարտին Տոկիոյում կայանալիք «FOODEX JAPAN 2026» ցուցահանդեսին հայկական գինեգործական ընկերությունների մասնակցության կարևորությունը, ինչը կնպաստի հայկական գինեգործական արտադրանքի՝ ճապոնական շուկայում ներկայացմանը»,- ասվում է հաղորդագրությունում։