ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի խնդրանքին՝ բանակցությունները Թուրքիայից Օման տեղափոխել

Լուրեր

21.05.2026 | 18:45
ՄՈԳՈ-ն զարգանում է մարզերում․ Վանաձորի մասնաճյուղը՝ նոր տեսքով ու հնարավորություններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 18:28
Մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության տոմսերի վաճառքը
21.05.2026 | 18:28
ԲՀԿ-ի քարոզարշավը Գյումրիում. ՈւՂԻՂ
21.05.2026 | 18:19
Ձերբակալվել է գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդը
21.05.2026 | 18:10
Արթուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել // Վերին Արտաշատում Փաշինյանին հատուկ են դիմավորել․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 18:02
ԱԱ-2026․ Նագելսմանը հրապարակել է Գերմանիայի հավաքականի կազմը
21.05.2026 | 17:53
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Կուբա
21.05.2026 | 17:42
Անտեսեք․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է ՆԳՆ-ի և պետական մարմինների անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
21.05.2026 | 17:31
Խամենեին հայտարարել է, որ հարստացված ուրանը պետք է մնա Իրանում
21.05.2026 | 17:24
Նախկին թենիսիստը դարձել է Նովակ Ջոկովիչի մարզիչը
21.05.2026 | 17:16
Սրիկայություն է նման բան ասելը․ Արարատ Միրզոյանը՝ 300.000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 17:05
Ձերբակալվել է շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդը
21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
21.05.2026 | 16:40
Մակրոնը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
21.05.2026 | 16:35
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները, ինչպես սպասվում է, տեղի կունենան Օմանում ուրբաթ օրը, հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով արաբական աղբյուրին։ Ռավիդը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը համաձայնել է բանակցությունները Թուրքիայից տեղափոխելու վերաբերյալ Իրանի խնդրանքին, դեռևս շարունակվում են քննարկումներն այն մասին՝ արդյո՞ք տարածաշրջանի արաբական և մահմեդական երկրները կմիանան Օմանում կայանալիք բանակցություններին, գրում է Reuters-ը։

Al Arabiya-ի փոխանցմամբ՝ Իրանը խնդրել էր, որ այս շաբաթ ԱՄՆ-ի հետ բանակցությունները տեղի ունենան Օմանում, այլ ոչ թե Թուրքիայում, և որ շրջանակը սահմանափակվի միայն միջուկային հարցերի շուրջ երկկողմանի բանակցություններով, ավելի վաղ հայտնել էր տարածաշրջանային աղբյուրը՝ կասկած հայտնելով՝ արդյո՞ք հանդիպումը կընթանա նախատեսվածի պես։

Իրանի ջանքերը՝ փոխելու բանակցությունների վայրը և օրակարգը, որոնք նախատեսված էին ուրբաթ Ստամբուլում, տեղի են ունենում լարվածության աճի ֆոնին, քանի որ ԱՄՆ-ն ուժեր է կուտակում Մերձավոր Արևելքում։

Տարածաշրջանային խաղացողները պնդում են լուծել այն փակուղին, որը հանգեցրել է օդային հարվածների փոխադարձ սպառնալիքների և վախեր է արթնացրել ավելի լայն պատերազմի վերածվելու վերաբերյալ։

ԱՄՆ զինված ուժերը երեքշաբթի իրանական անօդաչու թռչող սարք են խփել, որն «ագրեսիվորեն» մոտեցել է «Աբրահամ Լինքոլն» ավիակրին Արաբական ծովում, հայտարարել են ԱՄՆ զինված ուժերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան ուղևորվող խոշոր ամերիկյան ռազմանավերի պատճառով «վատ բաներ», հավանաբար, կպատահեն, եթե համաձայնության չհասնեն։

«Նրանք ուզում են փոխել ձևաչափը, ուզում են փոխել շրջանակը։ Նրանք ուզում են ամերիկացիների հետ քննարկել միայն միջուկային թեման, մինչ ԱՄՆ-ը ցանկանում է ներառել այլ թեմաներ, ինչպիսիք են (բալիստիկ) հրթիռները և Իրանի պրոքսիների գործունեությունը տարածաշրջանում»,- ասել է տարածաշրջանային դիվանագիտական աղբյուրը, որը տեղյակ է Իրանի պահանջներից։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը երեքշաբթի Fox News-ին ասել է, որ Իրանի հետ բանակցությունները նախկինի պես դեռևս նախատեսված են այս շաբաթվա վերջին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի