Team-ը պատրաստ է շարունակել վճարահաշվարկային ընկերությունների հետ համագործակցությունը փոխշահավետ և արդար շուկայական պայմանների դեպքում

Լուրեր

03.04.2026 | 14:49
Երևանի Արգիշտի փողոցում ծեծի ու կողոպուտի դեպք․ հինգ երիտասարդ ձերբակալվել է
03.04.2026 | 14:38
Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազը կարգապահական տույժի է ենթարկվել․ պաշտոնը իջեցվել է մեկ աստիճանով
03.04.2026 | 14:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
03.04.2026 | 14:14
Եվրոպայի առաջատար լիգաների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
03.04.2026 | 14:01
Պետությունը 100%-ով կսուբսիդավորի վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովումը
03.04.2026 | 13:54
Հ1-ը թույլ չի տալիս ներկայացնել ապագայի մեր տեսլականը, այն զավթված է. Իկոնոմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:46
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի և քվեարկության կդնի Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը
03.04.2026 | 13:43
Իրանը դեռևս ունի զգալի հրթիռային ներուժ. ԱՄՆ հետախուզություն
03.04.2026 | 13:35
Պետրոս Ղազարյանի հաղորդման 217 թողարկումներից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 13:26
Հայտնի են ամենաշատ գումար վաստակած թենիսիստները պատմության մեջ
03.04.2026 | 13:17
Բուհերի ընդունելության 2026 թվականի առաջին փուլի ամփոփում․ ՈՒՂԻՂ
03.04.2026 | 13:15
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ԲԴԽ-ի առաջարկությունը նախագահին՝ Տիգրան Սահակյանի որդուն դատավոր նշանակելու վերաբերյալ
03.04.2026 | 13:08
Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի վիճակը կրկին վատացել է. նրան տեղափոխում են հիվանդանոց 
03.04.2026 | 13:04
Ընդդիմադիրների ձայնը լսելի չէ. Հ1 են հրավիրվում Փաշինյանի մոլի երկրպագուները. Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 12:55
Իրանը Մերձավոր Արևելքում տարբեր թիրախների է հարվածել, Թեհրանում պայթյուններ են լսվել
Բոլորը

«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ, «Իդրամ» ՍՊԸ, «Իզի փեյ» ՍՊԸ և «Թել-Սել» ԲԲԸ վճարահաշվարկային ընկերությունների կողմից Team Telecom Armenia-ին առաջարկված պայմանները ենթադրում էին ծառայությունների համար էապես ավելի բարձր սակագներ, քան այն սակագները, որոնք նույն ընկերությունները կիրառում են, օրինակ, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների նկատմամբ։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում է ընկերությունը։

«Team Telecom Armenia-ն գործընկերներին առաջարկել է համապատասխանեցնել սակագները շուկայում ներկայում գործող պայմաններին, այդ թվում՝ քննարկելով փուլային նվազեցման հնարավորությունը՝ փոխադարձ շահերի հաշվառմամբ։ Այդ առաջարկները ներկայացվել են հիմնավորված կերպով՝ շեշտադրելով շուկայական հավասարակշռության և արդար մրցակցային միջավայրի կարևորությունը։

Սակայն Team-ի կողմից ներկայացված առաջարկներին չի հետևել որևէ հիմնավորված հակադարձում կամ բացատրություն, թե ինչու են այլ ոլորտների ծառայություններ մատուցող ընկերությունների համար գործում ավելի ցածր սակագներ, մինչդեռ հեռահաղորդակցության ընկերության դեպքում կիրառվում են էապես տարբեր պայմաններ։

Team Telecom Armenia-ն շարունակում է համագործակցությունը բոլոր այն վճարահաշվարկային ծառայություններ տրամադրող գործընկերների հետ, որոնք գործում են ներկայիս շուկայական սակագներին համապատասխան արդար և թափանցիկ պայմաններով։ 

Միաժամանակ, կարևորելով իր բաժանորդների հարմարավետությունը, Team Telecom Armenia-ն վստահեցնում է, որ պատրաստ է շարունակելու վերոնշյալ վճարահաշվարկային ընկերությունների հետ համագործակցությունը փոխշահավետ և արդար շուկայական պայմանների առկայության դեպքում»,- հայտնում են ընկերությունից։

Նշենք, որ ավելի վաղ վճարահաշվարկային ընկերություններ EasyPay-ը, Idram-ը, Telcell-ը և Fast Shift-ը միասին հայատարարել էին, որ «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների կողմից առաջարկվող համագործակցության նոր պայմանները չեն համապատասխանում փոխշահավետ համագործակցության սկզբունքներին եւ կրում են միակողմանի բնույթ՝ վտանգելով ծառայությունների շարունակական եւ որակյալ մատուցման տնտեսական հիմքերը։ 

Անի Թամրազյան