Կոչ ենք անում ԱՄՆ-ին և Իրանին՝ բանակցությունների սեղանի շուրջ նստել. Թուրքիայի ԱԳ նախարար

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների վերսկսումը կառուցողական հիմունքներով կենսական նշանակություն ունի տարածաշրջանային լարվածության նվազեցման համար: Այդ բանակցությունները նաև ճանապարհ կհարթեն Իրանի դեմ պատժամիջոցների վերացման և միջազգային տնտեսական համակարգին նրա ինտեգրման համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք մեր բոլոր գործընկերներին ամեն հնարավորության դեպքում փոխանցել ենք, որ դեմ ենք Իրանում ռազմական միջամտությանը: Մեր նախագահը նաև այսօր առավոտյան հեռախոսով զրուցել է պարոն Փեզեշքիանի հետ (Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան): Մենք այստեղ կրկնում ենք, որ դեմ ենք խնդիրները լուծելու համար ռազմական լուծումների դիմելուն, չենք կարծում, որ դա շատ արդյունավետ կլինի: Մենք կողմնակից ենք բանակցությունների և դիվանագիտության»,- ասել է նա։

Նա հավելել է, որ տարածաշրջանի երկրները խաղաղություն, կայունություն և անդորր են ցանկանում։

«Իմ հարգարժան եղբորը՝ պարոն Արաղչիին կրկին ասացի, որ Թուրքիան պատրաստ է ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերել խնդիրների խաղաղ կարգավորման համար։ Մյուս կողմից՝ մենք նաև տեսնում ենք, որ Իսրայելը փորձում է համոզել ԱՄՆ-ին ռազմական հարձակում սկսել Իրանի դեմ։ Իսրայելի այս ջանքերը կարող են մեծապես վնասել մեր տարածաշրջանի փխրուն կայունությանը։ Մենք հույս ունենք, որ ԱՄՆ վարչակազմը կգործի առողջ բանականությամբ և թույլ չի տա, որ դա տեղի ունենա։ Իսրայելը պետք է դադարեցնի իր անկայունացնող քաղաքականությունը տարածաշրջանում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի