Ինչպես է Ուկրաինայի դեմ պատերազմը փոխել ռուսներին, որ երկրներին են համարում բարեկամ ու թշնամի

Լուրեր

28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
28.07.2026 | 15:39
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցով
28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ռուսաստանը և աշխարհը. թշնամիներ, մրցակիցներ, գործընկերներ»։ Մոսկվայում գործող «Լևադա» կենտրոնի կողմից Գերմանական Սախարովի ընկերության (Deutsche Sacharow Gesellschaft) պատվերով կատարված ուսումնասիրության վերնագիրն առաջին հայացքից թվում է Ռուսաստանի և աշխարհի հարաբերությունների էվոլյուցիան ցույց տալու փորձ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հարց է առաջանում՝ արդյո՞ք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի ֆոնին գործընկերության միտում է ի հայտ գալիս: Այս պահին դրա համար հիմքեր չկան, և հեռանկարները մռայլ են, բացատրել է «Լևադա» կենտրոնի փոխտնօրեն և հետազոտությունների տնօրեն Լև Գուդկովը՝ հունվարի 27-ին Բեռլինում ուսումնասիրությունը ներկայացնելիս: Այն հիմնականում հիմնված է 2025 թվականի փետրվարին, օգոստոսին և հոկտեմբեր/նոյեմբեր ամիսներին անձնական հարցումների միջոցով ստացված տվյալների վրա:

2025 թվականի հոկտեմբերի դրությամբ՝ ռուսների կողմից թշնամի համարվող երկրների հնգյակում Լեհաստանն ու Լիտվան կիսում են առաջին տեղը՝ 62 տոկոսով։ Նրանց հաջորդում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան (50 տոկոս) և Շվեդիան։

«Եվրոպական երկրներն ընկալվում են որպես Ռուսաստանի գոյության սպառնալիք»,- ասում է Գուդկովը։

Նա նշում է, որ այս երկրները 1990-ականներին զարգացման մոդելներ են ծառայել։ Մոտավորապես յուրաքանչյուր չորրորդ ռուսաստանցին թշնամի է համարում Միացյալ Նահանգները։ Այս ցուցանիշը նվազել է Դոնալդ Թրամփի՝ երկրորդ ժամկետով ընտրվելուց հետո։ Գուդկովի խոսքով՝ շատ ռուսներ հույսեր էին կապում նրա հետ Ուկրաինայում պատերազմի ավարտի հետ կապված, և նրա ժողովրդականությունը կտրուկ աճ էր գրանցել։ Սակայն տարեվերջին այդ սպասումները չիրականացան, և ցուցանիշներն աստիճանաբար վերադառնում են նախկին մակարդակին։

Բելառուսը գլխավորում է «բարեկամական» կամ «գործընկերային» ընկալվող երկրների ցանկը (շուրջ 80 տոկոս), որին հաջորդում է Չինաստանը (շուրջ 60 տոկոս)։ Հարցվածների մոտ մեկ երրորդը նշել է Ղազախստանը, Հնդկաստանը և Հյուսիսային Կորեան։

2025 թվականի հոկտեմբերին հարցին՝ «Դուք Ռուսաստանը համարո՞ւմ եք եվրոպական երկիր», հարցվածների մոտավորապես 60 տոկոսը պատասխանել է՝ «ոչ», մինչդեռ 40 տոկոսից պակասն աջակցել է այս պնդմանը։

Ռուսների մեկ երրորդի համար Եվրոպան «ընդամենը Ռուսաստանից արևմուտք գտնվող երկրների աշխարհագրական անվանում է», այս ցուցանիշը կրկնապատկվել է 2020 թվականից ի վեր: 42 տոկոսը Եվրոպան համարում է «մեկ այլ քաղաքակրթություն, օտար աշխարհ»: Այս ցուցանիշը վերջին հինգ տարիների ընթացքում աճել է 11 տոկոսային կետով:

«Լևադա» կենտրոնի փոխղեկավարը հայտնել է, որ Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունների աջակցությունը չորս տարվա ընթացքում գրեթե անփոփոխ է՝ 76 տոկոս, ըստ հունվարյան հարցման։

Գուդկովը նշել է, որ ընդհանուր առմամբ, պատերազմից «հոգեբանական հոգնածությունը» մեծանում է, և հարցվածների 66 տոկոսը կողմ է խաղաղ բանակցություններին, բայց՝ Ռուսաստանի պայմաններով: Մինչդեռ, մեկ քառորդից մինչև մեկ երրորդը կողմ են մարտական ​​գործողությունների շարունակմանը՝ «մինչև հաղթական ավարտ»:

Ուկրաինայում սոցիոլոգները պարբերաբար հարցնում են, թե ի՞նչ զիջումների են ուկրաինացիները պատրաստ գնալ պատերազմն ավարտելու համար: «Լևադա» կենտրոնի աշխատակիցները նույնպես տալիս են այս հարցը: Եվ ի պատասխան, ըստ Գուդկովի, նրանք լսում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշման արձագանքը՝ «ոչ մի զիջում»:

Գուդկովը ենթադրում է, որ Ռուսաստանը կարող է շարունակել պատերազմը հաջորդ երկու տարիների ընթացքում՝ հանրային տրամադրությունները համեմատաբար կայուն են, իսկ սոցիալական բողոքի ցույցերը՝ «դիտարկումների ամենացածր մակարդակում»։

Լև Գուդկովը չի սպասում, որ Ռուսաստանն արագորեն ժողովրդավար կդառնա, նույնիսկ եթե իշխանության փոփոխություն լինի, և Վլադիմիր Պուտինը հեռանա նախագահի պաշտոնից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի