Պուտինը և Սի Ցզինպինը գործընկերության ամրապնդման մասին հայտարարություն են ստորագրել

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երկու երկրների միջև համատեղ հայտարարություն են ստորագրել Համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդման, բարիդրացիական, բարեկամական և համագործակցային հարաբերությունների խորացման վերաբերյալ, գրում է ՌԲԿ-ն։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ սա համապարփակ  ծրագրային փաստաթուղթ է, որը սահմանում է Ռուսաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակի հիմնական զարգացման ուղիները, միջազգային օրակարգի հրատապ հարցերի ընդհանուր տեսլականը և գլոբալ հարցերում համագործակցության հիմնական ձևաչափերը։

«30 տարի շարունակ մեր հարաբերությունները բարձրացել են նոր բարձունքների՝ հետևելով ժամանակի թելադրանքին։ Դրանք այժմ գտնվում են համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության պատմական գագաթնակետին նոր դարաշրջանում և իրավամբ համարվում են խոշոր տերությունների միջև նոր տեսակի հարաբերությունների մոդել»,- բանակցություններից հետո լրագրողներին ասել է Սի Ցզինպինը։

Բացի այդ, առաջնորդները ստորագրել են Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների խորացման մասին հայտարարություն և բազմաբևեռ աշխարհի զարգացման մասին հռչակագիր։

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը և «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն էլ իրենց չինացի գործընկերների հետ ստորագրել են համատեղ երկաթուղային շինարարության մասին համաձայնագիր և մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում փոխըմբռնման ու համագործակցության մասին հուշագիր։

Ընդհանուր առմամբ, կողմերը ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ 20 փաստաթուղթ։

Չինաստանը նաև երկարաձգել է ՌԴ քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը մինչև 2027 թվականի վերջը։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի քաղաքացիները կարող են երկրում մնալ առանց վիզայի մինչև 30 օր, մուտքի համար անհրաժեշտ է միայն անձնագիր։

Մինչ այդ, Վլադիմիր Պուտինը նեղ կազմով ռուս-չինական բանակցությունները որակել էր բովանդակալից։ Ըստ նրա՝ երկխոսությունն անցել է վստահության մթնոլորտում։ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ Սին ընդգծել էր, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները բարձր մակարդակի են հասել «քաղաքական փոխադարձ վստահության և ռազմավարական փոխգործակցության խորացման, համապարփակ համագործակցության ընդլայնման գործում ցուցաբերած ջանքերի, ինչպես նաև միջազգային արդարադատությունը պահպանելու գործում ցուցաբերած քաջության և տոկունության» շնորհիվ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի