ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Հույս ունեմ, որ հեղափոխությունից հետո ասպարեզ եկած երիտասարդները մեզ չեն հիասթափեցնի․Կարինե Խոդիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 11:13
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Բոլորը

«Այն ընտրական օրենսգիրքը, որը մեզ պարտադրվեց, որոշակիորեն շեղեց մեզ այն ընդհանուր քաղաքական քարտեզից, որը մեզանից յուրաքանչյուրը գծում էր՝ նկատի ունենալով հերթական զարգացումները»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը։

Խոսելով ԱԺ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին` նա կարծիք հայտնեց, որ  հիմա դաշտում ամեն մեկն ավելի շատ զբաղված է ձայներ հավաքելով, այնպիսի գործընթացով, որը, կարծես, նախկին իշխանության ժառանգությունն էր։

«Սակայն կարծում եմ, որ այստեղ իր կարևոր գործը կանի նա, ով կփորձի ճիշտ ընտրություն անել, և նաև հասկանալ, որ մեր նոր խորհրդարանին ոչ միայն իշխանական հզոր թև է պետք, այլև՝ ընդդիմադիր»,- նշեց մեր զրուցակիցը։

Խոսելով նոր նշանակումների  և, մասնավորապես, մշակույթի  նախարարի պաշտոնակատարի մասին՝ Կարինե Խոդիկայնը  կարծիք հայտնեց, որ բոլոր ոլորտներում էլ բոլոր ժամանակներում ցանկացած նշանակում ընդունվում է սրերով։

«Այս ժամանակաընթացքի համար երիտասարդ նշանակումներն ամենաճիշտ որոշումն էին, որ արվեցին Փաշինյանի կողմից»,-նկատեց Խոդիկյանը։

Որպես դրամատուրգ՝ Կարինե Խոդիկյանին այսօր առավել մտահոգում է
թատրոնի մարդկանց վերաբերմունքը մեր դրամատուրգիայի նկատմամբ։

Նրա համոզմամբ՝ բեմադրիչները ձգտում են դրսի պիեսներից օգտվել՝ անտեսելով մեր դրամատուրգների արժեքավոր գործերը։

Կարինե Խոդիկյանը մի ցանկություն ունի, որպեսզի Երևանի դեմքը չփոխվի․«Այն, ինչ գոնե մնացել է, մնա անփոփոխ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Մնացականյան