Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները

Լուրեր

06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Բոլորը

Ռուսաստանը հոկտեմբերի լույս 5-ի գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 205 անօդաչու թռչող սարք, որոնցից 172-ը խոցվել են, հայնում է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Խարկովում մեկ մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ռուսական զինուժը հարվածել է քաղաքի Ինդուստրիալնի շրջանին։ Հրդեհվել են երկհարկանի վարչական շենք և ավտոմեքենաներ, վնասվել են բնակելի, վարչական և արտադրական շենքեր։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ Ռուսաստանը քաղաքի վրա հարձակվել է «Բանդերոլ» տեսակի անօդաչու հրթիռներով։ Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է վեց տուժածի մասին։

Օդեսայի մարզը նույնպես գիշերը ենթարկվել է զանգվածային հարձակման։ Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ հարվածի տակ են հայտնվել արդյունաբերական և նավահանգստային ենթակառուցվածքները, ինչպես նաև քաղաքի ամառանոցային հատվածը։

«Խոշոր հրդեհներ են բռնկվել։ Ուժեղ ծխապատվածության պատճառով Օդեսայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության մասնագետները տարածքի ուսումնասիրություն են իրականացրել։ Վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել»,- հայտնել է նա։

Այստեղ տուժածներ չկան։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից նշել են, որ հրշեջները աշխատել են ծայրահեղ բարդ պայմաններում՝ բարձր ջերմաստիճանի և օդային տագնապի կրկնվող ազդանշանների պատճառով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ուկրաինայի Խարկովի մարզում հարված է հասցվել  Կոչետոկի էլեկտրական ենթակայանին, իսկ Օդեսայի մարզում՝ Վիլկովո նավահանգստային կետին, Չեռնոմորսկի նավահանգստում վառելիքաքսանյութերի պահեստի և երկու բեռնատար նավի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի