Արգենտինական կողմը հետաքրքրված է խաղողագործության ոլորտում երկկողմ համագործակցությամբ

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության  պատվիրակությանը, որը գլխավորում էր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Խաչատրյանը և ԳԶՀ խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը.  տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Առաքելության նպատակն էր քննարկել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ  փորձացուցադրական տնտեսության հիմնման հնարավորությունը: Ակնկալվում է, որ այդ տնտեսության հիմնական շահառուները կլինեն  ոչ միայն գյուղատնտեսները, այլև Ազգային ագրարային համալսարանի ուսանողները: Ուսուցմանը և խորհրդատվությանը զուգահեռ ֆերմերներն այստեղ հնարավորություն կունենան դիտարկել ցուցադրական դաշտերը, տեղում ծանոթանալ նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությանը, իսկ  ուսանողները կանցկացնեն իրենց արտադրական պրակտիկան:

 

Ողջունելով հյուրերին` Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ արգենտինական կողմը մեծապես աջակցում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի արդիականացմանը և ընդգծել, որ այս հարցում Արգենտինայի հարուստ փորձն ու կիրառվող տեխնոլոգիաները կարող են օգտակար լինել հայ ֆերմերների համար:

 

Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան իր հերթին նշել է, որ այս նախագծի շրջանակում արդեն իսկ ձևավորվել է հայ-արգենտինական ընդհանուր թիմ, որն ակտիվորեն աշխատում է ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ:  Նրա խոսքով` ծրագիրն ընթանալու է երկու հիմնական փուլերով` ենթակառուցվածքային համակարգերի ներդրում և խորհրդատվական ծառայությունների մատուցում: Դեսպանը նաև վստահեցրել է, որ բարեհաջող ընթացքի դեպքում ծրագրի շրջանակները կընդլայնվեն:

 

Արգենտինական կողմը հետաքրքրվածություն է ցուցաբերել նաև խաղողագործության ոլորտում երկկողմ համագործակցությամբ: Գեղամ Գևորգյանն առաջարկել է սերտորեն համագործակցել  Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ՝ շեշտելով, որ խաղողագործությունը Հայաստանի առաջնահերթ ուղղություններից է։