Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկել է 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցցանցերի արգելքի օգտին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) հաստատել է 15 տարեկանից փոքր դեռահասների համար սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրինագիծը: Փաստաթղթին կողմ է քվեարկել 116 պատգամավոր, դեմ՝ 23-ը։ Օրինագիծն այժմ կուղարկվի Սենատի (վերին պալատ) քննարկմանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Օրինագիծը նշում է, որ «սոցիալական ցանցեր մուտք գործելն արգելվում է 15 տարեկանից փոքր անչափահասների համար»։ Ըստ Le Monde-ի՝ այս ձևակերպումը «սոցիալական ցանցերի վրա որևէ հստակ պարտավորություն չի դնում»։

Նշվում է, որ օրենսդիրները ստիպված են եղել տեքստն այսպես ձևակերպել, քանի որ սոցցանցերի կարգավորումը Եվրոպական հանձնաժողովի իրավասությունն է։ Ֆրանսիայի կառավարությունը նույնպես աջակցել է այս ձևակերպմանը՝ ակնկալելով, որ օրինագիծը կստիպի առցանց հարթակներին «ներդնել տարիքի ստուգման համակարգեր՝ այս միջոցառման արդյունավետությունն ապահովելու համար»։

Բացի այդ, օրինագծի մեկ այլ հոդվածով առաջարկվում է ընդլայնել 11-15 տարեկան երեխաների համար քոլեջներում և միջնակարգ դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման արգելքը, որը սահմանվել էր 2018 թվականին: Այժմ նախատեսվում է արգելքը տարածել նաև ավագ դպրոցների վրա:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքով կառավարությունը նախաձեռնել է օրինագծի քննարկման արագացված ընթացակարգ: Դրա համար խորհրդարանի յուրաքանչյուր պալատում կպահանջվի միայն մեկ ընթերցում՝ երկուսի փոխարեն։

Նախկին վարչապետ Գաբրիել Աթալը, որը գլխավորում է նախագահի «Վերածնունդ» կուսակցության խմբակցությունը Ազգային ժողովում, հույս է հայտնել, որ Սենատը կընդունի օրինագիծն արդեն փետրվարի կեսերին: Նա նշել է, որ եթե օրինագիծն ընդունվի մեկ ամսվա ընթացքում, 15 տարեկանից փոքր օգտատերերի համար նոր հաշիվներ ստեղծելու արգելքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից, և հարթակները պարտավոր կլինեն ջնջել անչափահասների առկա հաշիվները մինչև դեկտեմբերի 31-ը։

«Մեր երեխաների մտքերը չեն վաճառվում։ Ո՛չ ամերիկյան հարթակներին, ո՛չ էլ չինական ցանցերին։ Սեպտեմբերի 1-ին մեր երեխաներն ու դեռահասները վերջապես պաշտպանված կլինեն։ Ես կապահովեմ դա»,- X-ում գրել է Մակրոնը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի