Վրաստանի նախկին վարչապետը զգուշացրել է Թբիլիսիի աճող մեկուսացման մասին՝ ՀՀ-Ադրբեջան հաշտեցման ֆոնին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան ողջունել է այն, ինչը նա որակել է որպես «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության ուղղությամբ կատարված նշանակալի քայլ»։ Միաժամանակ, նա խստորեն քննադատել է Թբիլիսիի ներկայիս կառավարությանը, իր խոսքով՝ Վրաստանին ռազմավարական մեկուսացման մղելու համար։

X-ում հրապարակված գրառման մեջ Գախարիան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «պատմական խաղաղության ուղղությամբ վերջերս արձանագրված հանգրվանի» կապակցությամբ՝ ընդգծելով, որ այս առաջընթացը հնարավոր է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդության և ներգրավվածության շնորհիվ։

Գախարիան պնդում է, որ ԱՄՆ-ի կայուն ներգրավվածությունը Հարավային Կովկասում մնում է «կենսական տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և բարգավաճման համար», հատկապես այն ժամանակ, երբ երկրներն ակտիվորեն վերադասավորվում են «նոր աշխարհակարգում»։

Անդրադառնալով Վրաստանի ներկայիս արտաքին քաղաքականությանը՝ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ մինչ հարևան պետություններն առաջ են մղում իրենց ազգային շահերը և ամրապնդում միջազգային գործընկերությունը, Վրաստանը «կորցնում է ռազմավարական նշանակությունը և ավելի ու ավելի մեկուսանում»՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության «դիտավորյալ գործողությունների և անգործունակության» արդյունքում։

Նա իշխանություններին մեղադրել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները չվերականգնելու և Վրաստանը Վաշինգտոնի՝ Հարավային Կովկասի օրակարգի կենտրոնում դնելու կարևորագույն հնարավորությունը բաց թողնելու մեջ։ Դրա փոխարեն, Գախարիայի պնդմամբ, կառավարությունը շարունակում է հարձակումներ ու ապատեղեկատվությունը ԱՄՆ-ի դեմ, միաժամանակ, միավորվելով թշնամական գործիչների հետ՝ քայլեր, որոնք «կարող են վտանգել ոչ միայն Վրաստանի սեփական անվտանգության շահերը, այլև երկարաժամկետ տարածաշրջանային կայունությունը և նույնիսկ ԱՄՆ ազգային անվտանգության շահերը»։

«Վրաստանը պետք է սերտորեն համագործակցի իր հարևանների և ռազմավարական գործընկերների հետ՝ երկիրն օրակարգ վերադարձնելու համար»,- ընդգծել  Գախարիան՝ նշելով Հարավային Կովկասում շարունակվող աշխարհաքաղաքական տեղաշարժերի պայմաններում դիվանագիտական ​​​​ներգրավվածության և տարածաշրջանային համագործակցության կարևորությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի