ԱՄՆ-ը կարող է հարվածել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին արդեն այս շաբաթ. MEE

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

ԱՄՆ-ը քննարկում է իրանցի «բարձրարժեք» պաշտոնյաներին և հրամանատարներին ճշգրիտ հարվածներ հասցնելու հարցը, որոնց պատասխանատու է համարում ցուցարարների մահվան համար, Middle East Eye-ին ասել է քննարկումներին ծանոթ Պարսից ծոցի մի պաշտոնյա։ Հարվածները կարող են տեղի ունենալ արդեն այս շաբաթ, սակայն ժամանակացույցը կարող է փոխվել, հայտնել են MEE-ին։

Վարչակազմի ներսում քննարկումները բնութագրվել են որպես «քաոսային», որտեղ բանավեճեր են ծավալվել այն մասին, թե ինչ հետևանքներ կունենան Իրանի կողմից ձեռնարկվող հակահարվածները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գրեթե մեկ ամիս է՝ մտածում է Իրանին հարված հասցնելու մասին՝ ցուցարարների նկատմամբ դաժան ճնշումների պատրվակով, որի արդյունքում կառավարական անվտանգության ուժերը հազարավոր մարդկանց զոհ դարձան։ Ցուցարարներին կառավարական հաստատությունները «գրավելու» կոչ անելուց հետո Թրամփը նահանջեց և հայտարարեց, որ «սպանությունները դադարեցվել են»։ Թրամփի որոշումը լարվածությունը թուլացնելու վերաբերյալ տեղի ունեցավ Պարսից ծոցի երկրների, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի, Կատարի և Օմանի կողմից հարվածների դեմ  լինելու ֆոնին։

Մինչ որոշ հաղորդագրություններ Թրամփի հայտարարությունները ներկայացնում էին որպես ամերիկյան միջամտության ավարտ, ԱՄՆ նախկին պաշտոնյաներն ու վերլուծաբանները MEE-ին ասել են, որ դրանք, կարծես, դադարի ազդանշան են։

ԱՄՆ հետախուզության նախկին պաշտոնյան MEE-ին ասել է, թե վարչակազմի ներսում տեղի ունեցած զրույցները ցույց են տալիս, որ Թրամփը չի հրաժարվել Թեհրանում «ռեժիմի փոփոխության» իր ձգտումից։

Ավելի վաղ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թեհրանը հետաքրքրված է Միացյալ Նահանգների հետ իր վեճերի դիվանագիտական ​​լուծմամբ։ Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ ինքը զգալի ուժեր է կուտակել Իրանի մոտակայքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի