Թուրքիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կքննարկեն Սիրիան, Գազան  պաշտպանական արդյունաբերության հարցեր

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը վաղը կընդունի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյին։ Կքննարկվեն երկկողմ հարաբերությունները և միջազգային արդիական զարգացումները, գրում է TRT Haber-ը։

Թուրքիայի ԱԳՆ աղբյուրների համաձայն՝ Ֆիդանը գոհունակություն կհայտնի երկու երկրների միջև տարածաշրջանային և համաշխարհային հարցերի շուրջ երկխոսության ընդլայնման կապակցությամբ և կընդգծի ամենաբարձր մակարդակով քաղաքական կամքի առկայությունը՝ այս թափը պահպանելու և այն ռազմավարական տեսանկյունից երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտներում կիրառելու համար։ Ակնկալվում է, որ Ֆիդանն իր աջակցությունը կհայտնի ֆրանսիացի գործընկերոջը՝ երկկողմ հարաբերությունների կարևորագույն ուղղություն կազմող տնտեսական և առևտրային հարաբերությունների հետագա զարգացման հարցում՝ երրորդ երկրներում իրականացվելիք համագործակցության նախագծերի միջոցով:

Այս համատեքստում, նախատեսվում է, որ նա կընդգծի փետրվարի 17-ին Ստամբուլում կայանալիք ութերորդ համատեղ տնտեսական և առևտրային հանձնաժողովի (JETCO) նիստի ներդրումը երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերություններում:

Բանակցությունների ընթացքում Ֆիդանը նաև կշեշտի Թուրքիա-ԵՄ հարաբերությունները ռազմավարական հեռանկարում քննարկելու կարևորությունը՝ առանց դրանք որոշ ԵՄ անդամ պետությունների ներքին քաղաքական օրակարգերի առարկա դարձնելու։ Նա նաև կշեշտի Թուրքիային ԵՄ արդյունաբերական ռազմավարության մեջ ներառելու կարևորագույն նշանակությունը՝ Միության մրցունակությունն ամրապնդելու և նրա ռազմավարական ինքնավարությունը ամրապնդելու համար։

Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն նաև Գազայում խաղաղության ծրագրի երկրորդ փուլին անցումը և մեխանիզմների ստեղծումը, այդ թվում՝ Թուրքիայի մասնակցությամբ։

Նշվում է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև երկարատև քաղաքական հարաբերությունները, նրանց հարուստ մշակութային և սոցիալական փոխազդեցությունները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում նրանց դաշինքը զգալի հնարավորություններ են ընձեռում համագործակցության համար տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, տնտեսության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։

Ֆիդանը վերջին անգամ պաշտոնական այցով Ֆրանսիայում է եղել 2025 թվականի ապրիլի 2-ին։

Մյուս կողմից, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Բարոն վերջին անգամ Թուրքիա է այցելել 2025 թվականի մայիսի 14-15-ին՝ Անթալիայում անցկացված ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում։

Նշվում է նաև, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը կայուն զարգանում է, երկկողմ առևտրի ծավալը 2024 թվականի 22,5 միլիարդ դոլարից աճել է մինչև 24 միլիարդ դոլարի՝ 2025 թվականին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի