ՔԿ-ն Նարեկ Կարապետյանին ասում է՝ բուժզննում անցիր, տեսնենք՝ տեղեկանքը կե՞ղծ է, թե՝ չէ, նա հրաժարվում է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Factor TV-ի հետ զրույցում «Մեր ձևով» շարժմանը և նրանց կողմից  առաջխաղացվող գործիչներին համարում է Սերժ Սարգսյանի իշխանության ուղիղ շարունակությունը՝ «պատերազմի կուսակցություն», որոնք նաև ուզում են «Թրամփի ուղի» նախագիծը ձախողել։ Նա պնդում է, որ Կարապետյանների ընտանիքի անդամները խուսափել են բանակում ծառայելուց։

Անդրադառնալով «Մեր ձևով» շարժման հայտարարությանը, թե Հայաստանում ազգային ինքնագիտակցությանը սպառնացող վտանգ կա՝ Վահագն Ալեքսանյանն ասում է․

«Որոշել են այդ վտանգը չեզոքացնել իսրայելցի «փիառշիկներ» բերելով Հայաստանի Հանրապետություն… Այսինքն՝ մեր ազգային ինքնագիտակցության վտանգ կա, որը պետք է լրացնեն երեք երկրի քաղաքացի, երեք հայրենիք ունեցող Սամվել Կարապետյանը և նրա հրեա «փիառշիկները»։ Աբսուրդ է, ծիծաղելի է դա, անկեղծ»։ Ալեքսանյանը շարժումը ուղիղ կապում է նախկին իշխանության հետ․ «Այդ մարդիկ Սերժ Սարգսյանի իշխանության փայատերերն են եղել»։

Ի պատասխան այն դիտարկման, որ Նարեկ Կարապետյանի հայրը՝ Կարեն Կարապետյանը, 2017-ին հեռացել է Սերժ Սարգսյանի թիմից՝ թալանի հետ անհամաձայնության պատճառով, Ալեքսանյանը հեգնում է. «Այդ թալանը 2008-ին չկա՞ր, 2009-ին չկա՞ր»։ Հարցադրմանը, որ միգուցե սպասել է, որ Սերժ Սարգսյանը կշտկի, Ալեքսանյանը ասաց․ «Մի տարի է սպասել, երկու տարի է սպասել, չորս տարի է սպասել, լավ, հինգ տարի է սպասել, բայց տա՞սը տարի է սպասել»։

Ալեքսանյանը հիշեցնում է Կարեն Կարապետյանի՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար եղած ժամանակ տեղի ունեցած հայտնի միջադեպը, երբ վերջինս, ըստ Ալեքսանյանի մեջբերման, ամիսներով աշխատավարձ չստացած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին ասել է. «Ես փող եմ բերում, որ դուք ուտեք, այ համբալներ»։

Ալեքսանյանը խոսել է Կարապետյանների չորս արու զավակների՝ բանակում չծառայելու մասին։

«Այս մարդկանց արյունը կապույտ է։ Աշխատավարձ պահանջող աշխատողներն իրենց համար, այո՛, համբալ են։ Ու իրենց որդիները, այո՛, «համբալների» երեխեքի հետ չպետք է ծառայեն իրենց «զնակով»։ Դա իրենց ընկալումն է, դա իրենց աշխարհայացքն է»։

Ըստ նրա, այժմ Նարեկ Կարապետյանը հրաժարվում է կրկնակի բուժզննություն անցնելուց, որը պահանջում է Քննչական կոմիտեն՝ պարզելու համար տեղեկանքի իսկությունը։

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի որդիներից մեկին, Ալեքսանյանը նշում է. «Հայաստան գալիս է Կիպրոսի անձնագրով միայն, ուչոտի չի կանգնում, իրա նկատմամբ նույնիսկ որոնողական աշխատանքներ են ծավալվում, որ տանեն ուչոտի կանգնացնեն, տանեն բանակ։ Փախած է, չկա»։

Վահագն Ալեքսանյանը պնդում է, որ առաջիկա ընտրությունների հիմնական բաժանարար գիծը խաղաղության և պատերազմի միջև է։

Նա անտրամաբանական է համարում առաջարկը՝ Թրամփի խաղաղության ծրագրում որպես երաշխավոր ներգրավել Չինաստանին ու Ռուսաստանին։

«Թրամփի ուղու» ձախողելը նշանակում է հետ գնալ առճակատման քաղաքականության Ադրբեջանի հետ, հետ գնալ առճակատման քաղաքականության Թուրքիայի հետ և գնալ պատերազմի։ Այս ընտրությունները մեկ բանի մասին են։ Պետք է հաղթի կա՛մ խաղաղության կուսակցությունը, կա՛մ պատերազմի կուսակցությունը։ Ու իրենք պատերազմի կուսակցություն են», – պնդում է իշխանական պատգամավորը։

Ալեքսանյանի համոզմամբ, հիբրիդային սպառնալիքների, խուճապի ու վախի մթնոլորտի դեմ պայքարի լավագույն միջոցը բնականոն կյանքը շարունակելն է։ Այս տրամաբանությամբ է նա բացատրում «Վարչաբենդի» ստեղծումն ու Փաշինյանի կողմից երիտասարդներին պարելու հրավերը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Ռոբերտ Անանյան