Յուրա Բադալյանն ինձ ասաց՝ Հոկտեմբերի 27 եմ փակել, քո տղայի գործն ի՞նչ է որ․ մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայր

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Իմ տղան եղել է առողջ, ըստ բժշկական փաստաթղթերի՝ որևէ հիվանդություն չի ունեցել, տարել են բանակ ու կերել տղայիս գլուխը, ու ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ։ Այս մասին այսօր հրավիրված «Վարչապետի և սևազգեստ մայրերի հանդիպումից ամիսներ անց․ ո՞վ կամ ի՞նչն է խանգարում զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան իրական հանգամանքների բացահայտմանը» թեմայով քննարկման ժամանակ ասաց մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը։

Վերջինս նշեց, որ տղայի մահվան հանգամանքները բացահայտելու համար դիմել է բազմաթիվ ատյանների, նաև Քննչական վարչության պետ Յուրա Բադալյանին, սակայն  իրեն համոզող որևէ փաստարկ չի լսել։

«Յուրա Բադալյանն ինձ մի անգամ ասաց, տիկի Իրինա, ես Հոկտեմբերի 27 եմ փակել, այդ գործն ի՞նչ է որ․․․ Յուրա Բադալյան, Արմեն Հարութունյան, Արթուր Դավթյան․ ահա նրանք են կանգնած իմ երեխայի մահվան հետևում»,- ասաց մահացած զինծառայողի մայրը՝ տիկին Իրինան՝ շեշտելով, որ Յուրա Բադալյանի նմաններն իրավունք չունեն այդ համակարգում աշխատելու։

Տիկին Իրինան շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ այժմ որդու կարճված քրեական գործը վերաբացվել է, սակայն խնդրեց հետամուտ լինել, որ համակարգը մաքրվի, հակառակ պարագայում վերաբացված գործը չի կարող ենթարկվել արդարացի քննության։

Քննարկման մասնակից «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ հավելեց, որ դատախազությունն ու քննչական մարմինները չեն իրականացնում իրենց գործառույթը, և Արթուր Դավթյանի՝ Փաշինյանին ասած այն խոսքերը, թե ինքը ստիպված է առաջնորդվել օրենքներով, բացարձակ սուտ են․ «Պարո՛ն Փաշինյան, Ձեզ ստում են։ Տասը տարի շարունակ գործեր են քննում՝ ծածկադմփոց անելու և կոծկելու համար։ Մարդիկ կան,  որոնք տասը տարի շարունակ պայքարում են իրենց երեխաների սպանության գործը բացահայտելու համար, իսկ դա հանցագործություն է դատախազության, դատարանների կողմից։ Սևազգեստ մայրերը 18 տարի է՝ պայքարում են, ես կարծում եմ, որ այստեղ տեղի  է ունենում դիտավորություն, իսկ դա պետության դեմ իրականացված հանցագործություն է»։