Ըստ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ այս պահի դրությամբ՝  Վճռաբեկ դատարանում բողոքի քննության վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չի ստացվել

Լուրեր

24.04.2026 | 09:00
Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդում են. ՈՒՂԻՂ
24.04.2026 | 00:23
Սպերցյանի գոլն օգնել է «Կրասնոդարին» հաղթել «Սպարտակին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:33
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
23.04.2026 | 23:24
Պուտինի անձնական օգտագործման քաղաքական ուժերին ժողովուրդն իշխանության չի բերի. Անի Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:22
Վթար Ագարակ բնակավայրի մոտակայքում. կա զոհ
23.04.2026 | 23:10
ԿԳՄՍ նախարարը J-PAL-ի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները
23.04.2026 | 22:53
Թրամփը հայտարարել է, թե Իրանը չգիտի՝ ով է իր առաջնորդը
23.04.2026 | 22:43
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
23.04.2026 | 22:27
«6 տարի անհետ կորածների ծնողներին ասել են՝ չխոսեք, հեսա կբերենք ձեր երեխաներին». Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 22:13
Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
23.04.2026 | 22:00
ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը
23.04.2026 | 21:46
Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով
23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն անդրադարձել է այսօր «ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «Քոչարյանի կալանավորման գործը նոր քննության են ուղարկո՞ւմ» վերտառությամբ հոդվածին՝ նշելով, որ  լրատվամիջոցն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման որոշումը ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից անձեռնմխելիության հիմքով վերացնելու և այս որոշումը Վճռաբեկ դատարան պաշտպանական կողմի բողոքարկելու հարցին:

Նշենք, որ ՀՀ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումն՝ անձեռնմխելիության հիմքով: Ինչպես մեղադրանքի կողմն այնպես էլ պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը բողոքարկել են Վճռաբեկ դատարան և  բողոքները Վճռաբեկ դատարանը  վարույթ է ընդունել սեպտեմբերի 19-ին:

Վճռաբեկ դատարան բերված Դատախազության բողոքը վերաբերում է միայն անձեռնմխելիության հիմքին: Ինչ վերաբերում է պաշտպանական կողմին, ապա ի հավելումն  անձեռնմխելիության հիմքին՝  Վերաքննիչ դատարան էին ներկայացվել նաև այլոչ պակաս կարևոր հիմնավորումներ,  որոնցՎերաքննիչ դատարանը չէր անդրադարձել, և այդ պատճառով բերվել էր Վճռաբեկ բողոք:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ՝  Վճռաբեկ դատարանում բողոքի քննության վերաբերյալ  պաշտոնական տեղեկություն չի ստացվել: Այլ տեղեկություններ լինելու դեպքում լրացուցիչ կտեղեկացնենք:

 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմ