Սևանա լճի ափամերձ տարածքներում ապամոնտաժվում են ապօրինի կառուցված շենք շինություններ․ Դատախազություն
Հասարակություն
24.01.2026 | 17:24
Դատախազության և գործընկեր կառույցների համատեղ ջանքերով շարունակվում են Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շենք շինությունների ապամոնտաժման աշխատանքները․ հայտնում են Դատախազությունից կից տեսանյութ ներկայացնելով։
Ավելի վաղ Factor TV-ին անդրադարձել էր թեմային՝ նշելով, որ իրավապահ մարմիններին, փաստացի, 7 տարի անհրաժեշտ եղավ քանդման, օտարման որոշումներ ունենալու համար։ Սակայն ոչ բոլորը շինությունները կապամոնտաժվեն։