Դանիայի վարչապետն այցելել է Գրենլանդիա՝ տեղաբնակներին իր աջակցությունը հայտնելու

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն այցելել է Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ՝ հանդիպելու գրենլանդացիների հետ։

Euronews-ը հաղորդւմ է, որ Նուուկ կատարած այցի ընթացքում Ֆրեդերիկսենը հանդիպել է Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հետ, ապա հանդես եկել մամուլի ասուլիսով։

Դանիայի վարչապետը նշել է, որ Միացյալ Նահանգների հետ իրավիճակը շարունակում է մնալ դժվար, ապա ընդգծել է, որ եկել է ցույց տալու Դանիայի աջակցությունը Գրենլանդիային.

«Ես հասկանում եմ, թե որքան դժվար է սա Գրենլանդիայի ժողովրդի համար։ Այսօր ես խոսեցի շատ տարբեր մարդկանց հետ, և նրանք բոլորը նույն բանն ասացին։ Հուսով եմ, որ Գրենլանդիայի բոլոր բնակիչները կզգան Դանիայի անվերապահ, հսկայական ու սրտանց աջակցությունը»։

Նիլսենը, իր հերթին, հայտարարել է, որ Գրենլանդիան գործում է Դանիայի հետ համակարգված։

Հիշեցնենք, որ դեռևս հունվարի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ փետրվարի 1-ից Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդեռլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող ապրանքների վրա կսահմանվի 10 տոկոս մաքսատուրք։

Հունվարի 21-ին Դավոսում կայացած հանդիպումների ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ ինքը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն «շրջանակային համաձայնության» են եկել Գրենլանդիայի վերաբերյալ և, որպես արդյունք, կասեցրել են փետրվարի 1-ին նախատեսված ութ եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքերը։

Իր սոցիալական ցանցերի էջում Թրամփը Ռյուտեի հետ հանդիպման մասին մեկնաբանել է հետևյալը. «Այս հանդիպման արդյունքում մենք շրջանակ ենք ստեղծել Գրենլանդիայի և ամբողջ Արկտիկական տարածաշրջանի վերաբերյալ ապագա համաձայնագրի համար։ Եթե այս որոշումը կյանքի կոչվի, դա հիանալի լուծում կլինի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար»։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի