«Սա երկարաժամկետ գործարք է»․ Թրամփը՝ Գրենլանդիայի շուրջ համաձայնության մասին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Գրենլանդիայի վեճի վերաբերյալ շրջանակային համաձայնություն է ձեռք բերվել, որը հիմք կհանդիսանա կղզու, Դանիայի ինքնավար տարածքի և ամբողջ Արկտիկական տարածաշրջանի վերաբերյալ ապագա գործարքի համար։ DW-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է TruthSocial սոցիալական հարթակում:

Նա պարզաբանել է, որ փոխզիջման է հասել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր «շատ արդյունավետ հանդիպման» ընթացքում:

«Այս լուծումը, եթե այն կյանքի կոչվի, մեծ առավելություն կլինի Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար: Դրա հիման վրա ես չեմ սահմանի այն մաքսատուրքերը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին փետրվարի 1-ին»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը:

«Սա երկարաժամկետ գործարք է։ Սա հնարավոր ամենաերկարաժամկետ գործարքն է։ Այն գործելու է անվերջ։ Ժամկետային սահմանափակում չկա։ Այն հավերժ է», – ավելի ուշ լրագրողներին ասել է Թրամփը։

Դոնալդ Թրամփը հավելել է, որ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում ամերիկյան «Ոսկե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի վերաբերյալ լրացուցիչ քննարկումներ են ընթանում։

Նույն օրը Մարկ Ռյուտեն հաստատել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը Գրենլանդիայի  գործարքի շրջանակների համաձայնության գալու մասին: «Թրամփի ուղերձը բացարձակապես ճիշտ է», – ասել է Ռյուտեն՝ պատասխանելով Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում գերմանական ARD հանրային լրատվամիջոցի հարցին: Նա լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել՝ նշելով, որ քննարկումները շարունակվում են։

Ռյուտեի խոսնակը ավելի ուշ պարզաբանել է, որ նա «շատ արդյունավետ» հանդիպում է ունեցել Թրամփի հետ՝ Արկտիկայի անվտանգության վերաբերյալ: Նրա հայտարարության համաձայն՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև Գրենլանդիայի համաձայնագրի շրջանակային պայմանների շուրջ Դոնալդ Թրամփի կողմից նշված բանակցությունները կկենտրոնանան Արկտիկայի անվտանգության ապահովման վրա, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների, Կանադայի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Իսլանդիայի ջանքերի միջոցով։

«Դանիայի, Գրենլանդիայի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները կշարունակվեն՝ ապահովելու համար, որ Ռուսաստանը և Չինաստանը չկարողանան այնտեղ հենարան հաստատել՝ ո՛չ տնտեսապես, ո՛չ էլ ռազմական առումով», – Ռյուտեի խոսնակի խոսքերը մեջբերել է dpa-ն։

Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը, մեկնաբանելով Դոնալդ Թրամփի որոշումը՝ չեղարկել Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու նրա ծրագրերին դեմ երկրների նկատմամբ բարձր մաքսատուրքերը, կոչ է արել զգույշ լինել լավատեսության մեջ շտապելուց։

«Լավ է, որ նրանք (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ) երկխոսության մեջ են, բայց մենք պետք է մի փոքր սպասենք և չափազանց շուտ հույսեր չփայփայենք»,- ընդգծել է նա  ZDF հանրային հեռուստաալիքի եթերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի