Գիտնականներ ունենք, որոնք շատ նման են Ազգային ժողովի կոճակ սեղմող պատգամավորներին. Հրանուշ Խառատյան

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը գիտության ոլորտում հեղափոխական քայլեր անելու կողմնակից չէ, իսկ թե ինչո՞ւ են գիտնականների աշխատավարձերը ցածր՝ խորհուրդ է տալիս գտնել դրանց պատճառները։

«Աշխատավարձերը բավականին ցածր են, սակայն պետք է հասկանալ նաև էֆեկտիվության մակարդակը․ կան մարդիկ, որոնք գալիս են աշխատանքի սուրճ խմելու համար, հետո բողոքում են ցածր աշխատավարձից․ այսինքն՝ նրանք, ովքեր էֆեկտիվ են աշխատում, պետք է բարձր աշխատավարձ ստանան»,- այսօր «Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց փոխնախարարը։

Խոսելով  գիտությանը հատկացվող միջոցների ոչ արդյունավետ ծախսերի մասին՝ փոխնախարարը նշեց, որ խորքային հետազոտություն են փորձում իրականացնել՝ հասկանալու համար, թե բուհերին, ինստիտուտներին հատկացված միջոցները որքանո՞վ են արդյունավետ բաշխվել, ուսումնասիրության արդյունքները կամփոփովեն և կներկայացվեն հանրային քննարկման։

«Պետք է պատրաստ լինել գնալ ցավոտ լուծումների, մենք հասկանում ենք, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ու դրանց վերաբերյալ կայացված որոշումները ոչ բոլորի սրտով են լինելու, սակայն կրկնում եմ՝ պետք է գնալ նման ռեֆորմների»։

Քննարկման մասնակից ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանն էլ խնդրի վերաբերյալ հավելեց, որ, ցավոք սրտի, գիտության ոլոտում էլ մենք այսօր ունենք գիտնականներ, որոնք շատ նման են Ազգային ժողովի կոճակ սեղմող պատգամավորներին։

«Ակադեմիա են գալիս ընդամենը «կոճակ սեղմելու» համար, պաշտպանել են ատենախոսություններ, բայց դրանց մասին որևէ տեղեկություն չունեն, և ցավալի է, որ նման մարդիկ ընդգրկված են հատկապես գիտական խորհուրդներում»,- ասաց Խառատյանը։