Կեղծ դիտորդների նպատակը թերի ընտրությունները լեգիտիմացնելն է, կամ նսեմացնել ազատ ընտրությունները․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում կատարվող փոփոխությունների և լրացումների մասին նախագիծն առնչվում է դիտորդական առաքելությունների քաղաքական չեզոքության արդեն գործող կանոնի հստակեցմանը և համապատասխան մեխանիզմների հստակեցմանը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում նշեց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Դիտորդները պարտավոր են չմիջամտել ընտրական գործընթացին և չարտահայտել քաղաքական աջակցություն կամ ընդդիմություն:

Կողմնակալ կամ կեղծ դիտորդությունը, ըստ էության, քաղաքական գործունեության ձև է, որն ուղղված է քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի շահերն առաջ մղելուն, ընտրական գործընթացների ընթացքում վստահելի դիտորդության իմիտացիայի միջոցով: Ի տարբերություն անկախ և անկողմնակալ դիտորդների, կեղծ դիտորդական խմբերը ցուցաբերում են նվազ թափանցիկություն, անտեսում են միջազգային չափանիշները: Դրանք հաճախ չունեն ընտրությունների դիտարկման կուռ մեթոդաբանություն, չեն հրապարակում դիտորդական զեկույցներ կամ տրամադրում են ձևական ու կողմնակալ զեկույցներ»,-նշեց նա:

Ջուլհակյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, մասնավորապես Ընտրական օրենսգիրքը, նույնպես սահմանում է, որ դիտորդը պետք է լինի անկողմնակալ և չեզոք, իսկ դիտորդական առաքելությունները չպետք է աջակցեն քաղաքական կուսակցություններին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին, սակայն բավարար մեխանիզմներ չի սահմանում, ինչ է տեղի ունենում, երբ այս կանոնը խախտվում է։

«Այս նախագծի հիմնական նպատակը հենց այդ մեխանիզմների սահմանումն է: Այսինքն, արդեն գործող կանոնի հստակեցումը և արդեն առկա մեխանիզմների ընդլայնումը, որպեսզի այս կանոնները կարողանան դառնալ իրապես գործուն»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։