Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հետ․ աղբյուր
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հավաքականի հետ, տեղեկացնում է Sport5.by-ը։
Խաղը կկայանա մարտի 29-ին Երևանում։
Երևանյան հանդիպումից երեք օր առաջ Բելառուսի հավաքականն ընկերական խաղում կմրցի նաև Կիպրոսի թիմի հետ։ Դա կլինի Վիկտոր Գանչարենկոյի նորամուտի հանդիպումը Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 105-րդ տեղում է, իսկ Բելառուսը 98-րդն է։